5 Տե՛ս № 102 նամակի № 6 ծանոթագրությունը։ Ուրեմն՝ բանաստեղծը նույն օրը՝ մայիսի 30-ին, նամակ է գրել նաև Սահակ Մատինյանին (անհայտ)։
106. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Դսեղ–Թիֆլիս
(էջ 191)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 5 (բ)։
Տպագրվել է ԵԺ V, 133։
1 8 9 8
107. ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բաքու
(էջ 193)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 398։
Տպագրվել է Եժ V, 134-136։
1 Արամ Նազարեթյանին ուղղված նամակն անհայտ է. քանի որ այդտեղ էր հայտնվել տեր Հովհաննեսից բաժանվելու մասին (տե՛ս հաջորդ պարբերությունը), պետք է ենթադրել, որ այն գրված է եղել 1897 թ. դեկտեմբերի վերջերին (տե՛ս № 2 ծանոթագրությունը. ըստ երևույթին, Նազարեթյանին ուղղված անհայտ նամակը գրված է այդ բաժանությունից հետո և նախքան հոր մահը, տե՛ս ծանոթագրություն № 3)։
2 Ինչպես վկայում է Օլգա Թումանյանը, այդ անախորժությունը ծագել է 1897 թ. Թիֆլիսի Ռտիշչևսկայա փողոցի Սվեշնիկովի տանը բանաստեղծի համար աշխատասենյակ չլինելու պատճառով (ԹԺՀ, 338)։ Փիլ. Վարդազարյանին ուղղված 1895 թ. դեկտ. 13-ի երկտողում Թումանյանը առանձին բավականությամբ էր ընդգծում «իմ սենյակը» բառերը (այդ ժամանակ նա ապրում էր Սադովայա փողոցում)։ Հավանաբար, 1897 թ. առաջին կեսից կրկին ապրել է տեր Հովհաննեսի տանը և անախորժություններից հետո, դեկտեմբերին, տեղափոխվել Ելիզավետինսկայա (հետագայում Կլարա Ցետկինի) փողոցի № 144 տունը։
3 Բանաստեղծի հայրը վախճանվել է 1898 թ. հունվարի 5-ին։
4 Նկատի ունի դստեր՝ Անուշի ծնունդը նույն թվականի հունվարի 27-ին։