Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/573

Այս էջը հաստատված է

108. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 195)

Մարտի 9

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (22)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է ըստ նախորդ նամակի։

Տպագրվել է ԵԺ V, 136։

1 Հավանաբար, Թումանյանի՝ փետրվարի 22-ի նամակի պատասխանն է՝ ստացված Արամ Նազարեթյանից (անհայտ)։ Խոսքը վերաբերում է Բաքվի հայոց մարդասիրական ընկերության խորհրդի (տե՛ս նամակ № 77, ծանոթագրություն № 3) բանաստեղծի որդու՝ Մուշեղի անունով հատկացված նպաստին (տե՛ս № 103 նամակը)։

2 Ըստ երևույթին, Ատովմյանը և նախորդ նամակում հիշատակված Երվանդը նույն անձնավորությունն է, որն իր վրա է վերցրել մարելու Թումանյանի պարտքը։

109. ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

(էջ 195)

Մարտի 28

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 27, ց 1, գ 68, թ 390։ Ժամանակը որոշվում է ըստ բացիկի փոստային կնիքի։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Խոսքը վերաբերում է Բաքվի մարդասիրական ընկերության գրասենյակին (տե՛ս նամակ № 77, ծանոթագրություն №3 և № 103 նամակը)։

2 Տողը գրված է Աղայանի ձեռքով։

110. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կիսլովոդսկ

(էջ 196)

Հուլիսի կեսեր

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 388։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ Ղլտճյանի՝ Թումանյանին գրած 1898 թ. հուլիսի 29-ի նամակի (որը կարող է լինել Թումանյանի նամակի պատասխանը․