111. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
(էջ 200)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 6ա։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է «Новое обозрение» օրաթերթին թղթակցելու փաստով։ Նամակի առաջին հրատարակիչները, հենվելով Թումայանի նույն վկայության վրա, նամակի գրության մոտավոր ժամանակը որոշել են 1898 թ. օգոստոս, բայց չունենալով հավաստի տեղեկություններ, չեն նշել թղթակցությունների վերնագրերը, տպագրության ճշգրիտ օրերը։ Այդ մասին հանգամանալից տեղեկություններ է տալիս Էդ. Ջրբաշյանի «1898 թվականի ամռանը (Անծանոթ էջեր Հովհ. Թումանյանի գրական ժառանգությունից)» հոդվածը։ Պարզվում է, որ այդ լուրերը (թղթակցություններ, հեռագրեր) տպագրվել են անստորագիր (բացառությամբ աոաջինի, որի տակ ստորագրված է Т.) թերթի հուլիսի 29-ի, օգոստոսի 13-ի, 14-ի, 20-ի, 27-ի, սեպտեմբերի 3-ի, 19-ի, 24-ի համարներում («Գրական թերթ», Ե., 1976, № 27։ ՈԻՀ 3, 319)։
«Ավազակների մասին լուրեր եմ զրկում…» խոսքերից երևում է, որ նամակը գրելու օրերին պետք է ուղարկած լիներ գոնե 2-3 լուր, եթե հավանական համարվի այդ, ուրեմն այս նամակը գրված է 1898 թ. օգոստոսի մոտ կեսերին՝ 14-16-ին։ Նույն ձևով կարելի է որոշել նաև «Պաշոտնու տրտունջը» երգիծական ոտանավորի գրության մոտավոր օրը օգոստոսի 14-16-ին, քանի որ հեղինակը սույն նամակում գրում է «այսօր գրեցի»։
Տպագրվել է ԵԺ V, 141։
1 Փիլ. Վարդազարյանին ուղղած այդ նամակները, որոնք գրված պետք է լինեն հուլիսի երրորդ և օգոստոսի առաջին տասնօրյակներում, անհայտ են։
112. ԱՐԻՍՏԱԿԵՍ (ՌՈւՍՏԵՄ) ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
(էջ 201)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ № 4։ Նամակի առաջին էջին հասցեատիրոջ ձեռքով գրված է. «Ենթադրում եմ, որ Շուլավերից է» և ապա՝ «Նվեր բժ. Ար. Զարգարյանից, 1934 V/13» (նույն մակագրությունն արված է Թումանյանի՝ Զարգարյանին գրած բոլոր նամակների վրա՝ ուղղված Գրական թանգարանին)։