Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/579

Այս էջը հաստատված է

համեմատաբար ընթեռնելի է Նոր Նախիջևանի փոստի կնիքը՝ 30, որը և հաստատում է 27-ի հավաստիությունը։

Սույն նամակը պատասխան է Աղայանի՝ Նոր Նախիջևանից ուղարկած 1898 թ. հոկտեմբերի 20-Ի դեկտեմբերի 7-ի նամակների, որոնցով վերջինս խնդրել էր իմանալ, թե ինչո՞ւ օգոստոս ամսից Էջմիածնի՝ իրեն հատկացրած նպաստը չի ուղարկվում։

Տպագրվել է ԵԺ V, 145, ՍՀ 1, 367։

1. Պահպանվում է Աղայանի մի զրույցը, որից պարզվում է, թե ինչ ծագում ունի երկու մտերիմների՝ իրար Ասլան-Ապեր և Ասլան– Բալա կոչելը։ Այն տպագրվել է Մուշեղ Աղայանի «Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը» հուշագրության մեջ (ԹԺՀ, 541-542)։

2. Ինչպես ասաց Խրիմյանը տողը նամ ակների նախորդ հրատարա՛կության մեջ տպագրվել է ոչ իր տեղում, որից այնպես է ստացվում, որ նամակի ստորագրությունը՝ Քո կարոտյալ Ասլան-Բալա, դրված չէ վերջում, ինչպես որ տրամաբանական է և ընդունված (չափածո այս նամակի առաջին հրատարակության ճշտման մանրամասնությունը տե՛ս ՈԻՀ4, 86, ՍՀ 1-ում, էջ 367, սխալը ճշտված է)։

Ինչպես ասաց Խրիմյանը խոսքերից երևում է, որ բանաստեղծը նոր հանդիպում է ունեցել կաթողիկոսի հետ և հիշեցրել Աղայանին հատկացված թոշակի մասին։ Խրիմյանը այդ ժամանակամիջոցին Թիֆլիսում եղել է դեկտեմբերի 8-19-ին և զբաղվել պաշտոնական այցելություններով (ԱՐ, 1899, № 1, էջ 19-20). հավանաբար, նրանց հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-26-ին, որից հետո գրվել է սույն դեկտեմբերի 27-ի բացիկը։ Թեպետ կաթողիկոսը խոստացել էր բանաստեղծին՝ Աղայանին հատկացված գումարը շուտով ուղարկել (այդ երևում է Երեք օր էլ կացիր հալա տողից), այդ օգնությունը ձգձգվել է։ Հետագայում, այնուամենայնիվ, թոշակը նշանակվել է ամսական 25 ռուբլի ցմահ։ Ձգձգման պատճառը, հավանաբար, եղել է Էջմիածնի Սինոդը։ Աղայանի մահից հետո թոշակը ստանում էին ժառանգները, իսկ այնուհետև դադարեցվել է Սինոդի որոշմամբ՝ առաջացնելով հայ մտավորականության զայրույթը (ՀՐԹ, 1912, № 55)։

1 8 9 9

118. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

(էջ 209)

Մարտի 20, 26

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 390։ Անթվակիր է. առաջին հրատարակիչները նամակը թվագրել են 1900՝ Թիֆլիսի բարեգործական