Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/581

Այս էջը հաստատված է

№ 44: Պետք է ենթադրել, որ մինչև վերջնականապես առանձնանալ, նա կրկին մի կարճ ժամանակ ապրել է իր նախկին տանը, ամառը մեկնել Դսեղ, ապա աշնանը տեղափոխվել Բեհբության № 50 տան 5-րդ հարկի բնակարանը):

119. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

Թիֆլիս-Մոսկվա

(էջ 210)

Մայիսի 6

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆոնդ, № 261:

Տպագրվել է ԵԺ V, 146-147:

1 Խոսքը վերաբերում է Ալ. Ծատուրյանի բանաստեղծությունների 1898 թ. հրատարակությանը։ Ընծայականով գիրքը Թումանյանի գրադարանում չի պահպանվում։

2 «Աղբյուր»-«Տարազի» հավելվածը կոչվում էր «Աղբյուրի մատենադարան»։ 1899-ի № 54-ում տպագրվել են Թումանյանի «Անբախտ վաճառականները», «Կտակ», «Տխուր զրույց», «Արծիվն ու Կաղնին», «Արջաորս» ստեղծագործությունները:

3 Նույն օրը Շահազիզին գրած այդ նամակն անհայտ է։ Չի պահպանվում նաև ընծայականով գիրքը:

120. ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ

Թիֆլիս

(էջ 211)

Հունիսի 6

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում Է ԹԹ։ Խնդրագրի գրության ամիսը հստակ չէ՝ հունիս թե՞ հուլիս։ Հասցեի մեջ հիշատակված Սադովայա փողոցը այդ օրերին փոխվել էր Բեբուտովսկայա, ինչպես գրված է Ղլտճյանին ուղղված նամակում (№ 118)։

Խնդրագրի թարգմանությունը

Նորին գերազանցության Թիֆլիսի պարոն նահանգապետին։

Ազնվական Հովհաննես Ասլանի որդի
Թումանովից

ԽՆԴՐԱԳԻՐ

Խոնարհաբար խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, Թիֆլիսի ազնվական երեսփոխանական ժողովին տեղեկանք տալ առ այն, որ ես դատի