Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/584

Այս էջը հաստատված է


1 9 0 0

124. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

(էջ 217)

Հունվարի 11

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 28, ց 1, գ 65, թ 12։

Տպագրվում է առաջին անգամ։

1899 թ. Կովկասի հայոց բարեգործական ընկերությունից վերակազմըված Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության նախագահը Մարկոս Դոլուխանյանն էր (Մարիամ Թումանյանի հայրը), վարչության անդամներ էին՝ Մ. Թումանյանը, Փիլ. Վարդազարյանը, Ար. Զարգարյանը և ուրիշներ, որոնք ընտրվել էին առաջին՝ 1899 թ. սեպտեմբերի 19-ի նիստում։ Նույն օրը վարչության փոխանդամ է ընտրվում նաև Հովհ. Թումանյանը (ՆԴ, 1899, № 161, սեպտ. 22, Երեսնամյակ հայոց բարեգործական ընկերության Կովկասում, 1881—1911, կազմեց Լեո, էջ 222)։ Ըստ «Մշակի» հաղորդման, Թումանյանն այդ օրը առաջադրվել է, բայց չի անցել, որովհետև վարչության անդամության համար քվեարկված, բայց չանցած Ա. Մելիք-Այվազյանը, իբրև թե, ավելի շատ ձայն է ստացել, քան բանաստեղծը։

Ինչպես պարզվում է այս փաստաթղթից, «Նոր դարի» և Լեոյի վերոհիշյալ վկայություններից, «Մշակը» կամ թյուրիմացության մեջ է ընկել, կամ այս անգամ էլ դրսևորել է իր անբարյացակամությունը բանաստեղծի նկատմամբ։ Բարեգործական ընկերության գրադարանի ստուգման պարտականությունը Թումանյանը կատարել է որպես վարչության փոխանդամ։

Թումանյանի առնչությունը բարեգործական ընկերության հետ չի վրիպել պահնորդական բաժնի ոստիկանության ուշադրությունից. Թիֆլիսի նահանգական ժանդարմական վարչության դիվանի գաղտնի փաստաթղթերում նրա անվան հիշատակումը սկսվում է 1901-ից, երբ բանաստեղծի ազգանունը հայտնվել է 1900 թ. անբարեհույս, կասկածելի քաղաքացիների ցուցակում։

125. ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

(էջ 218)

Փետրվարի կեսեր

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 399։ Անթվակիր է. առաջին հրատարակության միջոցին ժամանակը որոշվել է 1900, աշուն,