Ինչ վերաբերում է Աղայանի վերոհիշյալ նամակում նշված «հանձն առած պաշտոնին», դա կարող է կապված լինել բարեգործական ընկերության գրադարանի հետ, որի մասին հիշատակված է հունվարի 11-ի գրության մեջ։ Մի այլ պաշտոնի մասին առայժմ որևէ տեղեկություն չկա. այս փաստերը ևս ապացույց են, որ սույն նամակի գրության մոտավոր ժամանակը 1900 թ. փետրվարի վերջն է։
Տպագրվել է ԵԺ V, 198:
1 Հուշելով «շորի պատրվակը», Թումանյանը նկատի ունի, որ բարեգործական ընկերությունը իրավունք չուներ ընդառաջելու կրթություն ստացողին, բայց կարող էր օգնել կարիքավորին (տե՛ս № 77 նամակի № 2 ծանոթագրությունը):
128. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 222)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 306: Անթվակիր է. առաջին անգամ հրատարակվել է 1900, մարտ թվագրությամբ։ Տարեթիվը ճշտվում և մոտավոր օրը որոշվում է ըստ Կոստանդին Կրասիլնիկյանի և Արասխանյանի միջև 1900 թ. մարտի 31-ին կնքված պայմանագրի, որով վերջինս վաճառում է «Մուրճի» հրատարակության իրավունքը (այլ մանրամասնություններ տե՛ս ԳԱԹ, «Մուրճի» և Արասխանյանի ֆ, IV բ, № 70, V բ, № 39)։
Այս բանակցություններից հետո Արասխանյանը շարունակում է «Մուրճը» հրատարակել մինչև 1900 թ. 5-6 միացյալ համարը (մայիս-հունիս)։
Տպագրվել է ԵԺ V, 166,
1 Խոսքը վերաբերում է Կ. Կրասիլնիկյանին։ «Մուրճի» հրատարակության իրավունքը գնելով, Կրասիլնիկյանը դառնում է խմբագիր-հրատարակիչ մինչ 1902 թվականը։
129. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
(էջ 222)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 8 (ա)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Վարդազարյանին բանաստեղծի գրած հաջորդ նամակների ձեռագրերի նմանությամբ։
Տպագրվել է ԵԺ V, 167-168։
1 Հիշատակված երկտողն անհայտ է։