Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/589

Այս էջը հաստատված է

182. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս

(էջ 225)

Օգոստոսի առաջին տասնօրյակ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 8 (գ)։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ նախորդ նամակի տվյալների և Խրիմյան կաթողիկոսի՝ Լոռում ճամփորդելու փաստի (տե՛ս № 131 նամակի ծանոթագրությունը)։

Տպագրվել է Եժ V, 170-171։

1. Հիշատակված նամակը չի պահպանվել։

2. Թումանյանի այդ չափածո պատասխանն անհայտ է։

3. Տե՛ս նախորդ նամակի ծանոթագրությունը։

4. Ինչպես նախորդ նամակում, այստեղ էլ առաջին հրատարակության մեջ՝ դիվանապետ, որ վրիպում է կամ սխալ վերծանում։ Հիշատակված նամակը ստացված դիվանադպրից, չի պահպանվել։ Նկարի մասին տե՛ս № 131 նամակի № 1 ծանոթագրությունը։

5. Մարուսյա և Շուշան Վարդազարյաններին բանաստեղծի՝ օգոստոսին գրած նամակն անհայտ է։

133. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր — Թիֆլիս

(էջ 226)

Օգոստոսի կեսեր

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 8 (գ)։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես ըստ նախորդ և սույն նամակների բովանդակության (ինչպես նախորդ, այնպես էլ այս նամակում Թումանյանը գրել է Վարդազարյանին ուղարկած իր չափածո պատասխանի մասին)։

Տպագրվել է ԵԺ V, 171—172։

1 Խոսքը վերաբերում է իր, Շանթի և Դեմիրճյանի համատեղ կարծիքին (տե՛ս նախորդ նամակը)։

2 Մեջբերումն արված է 1890-ին գրած «Նրան» բանաստեղծությունից (տե՛ս ՍՀ 1, 67)։