Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/59

Այս էջը հաստատված է

(սրանց թիվը մեծ է, և առհասարակ լուսավորվածներն են) «Լոռեցի Սաքոյի» մասին, թե նա լինելով առողջ և աներկյուղ «իգիթ» չէր կարող վախենալ քաջքերից և խելագարվել։ Ես թեև շատ պակասություն եմ խոստովանում իմ գրքում, բայց այս կարծիքին ես հավան չեմ։ Դու խո լավ գիտես, որ կան մարդիկ՝ իգիթ մարդիկ, որ աշխարք վրա գա՝ աչք չեն ճպիլ, ամա ինչ անես, մեռելից, անշունչ մեռելից, վախում են, սպանես, մի ավերակի մոտից մենակ անց չեն կենալ այլն և այլն։ Ինչևիցե, տեսնենք3։

Գրքերից 80 օրինակ արդեն դուրս է գնացել նվեր։ Ուզում էի կոնսիստորից դուրս գալ և ուզում եմ, բայց չգիտեմ ինչ անեմ4։ Դարձյալ մի շշուկ կա մեր ընտանիքում իմ ապագայի մասին։ Ուրիշ բան չիմանաս. ոչ մտածում են, ոչ հոգում, միայն հարցնում են, թե ինչ եմ անելու։ Քեզ եմ հարցնում, ինչ անեմ Անուշավան, ա՜խ, շատ բան եմ ուզում, բայց… ես գիտեմ որն է կյանքը, կարծես ուշ է. ո՞վ գիտե, տեսնենք։

(2 օրից հետո—դեկտեմբերի 1-ին)։

«Նոր դարում» կկարդայիր ինչ էր դրած գրքի մասին5. «Մշակում» գրած էր միայն, թե մաքուր է տպած6, բայց «Մշակի» այսօրվան համարում խմբագրի փոխան Մալումյանը յուր ակնարկներում ջուրն է քաշել հայոց սունկի պես բսնող բանաստեղծներին, որոնց թվում հիշում է և ինձ7։ Այս ապտակը (որն ինձ համար ոչինչ արժեք չունի) ես ներկայացնում եմ ինձ խրախուսող, քաջալերողներին։ Հարակցում եմ և այս, որ ես կընդունեմ ամեն տեսակ աննպաստ կարծիք, եթե նա փաստ լիներ։ Կասկածավոր մարդիկ ասում են, այդ զառանցանքը հառաջացել է նրանից, որ «Նոր դարը» գովեց։ «Նոր դարի» գովեստն էլ ես խո չեմ ասում, թե հալած յուղ է. նա էլ շատ է վեր քաշում։ Ամեն մարդ մի տեսակ ծափ է տալիս, ես սպասում եմ տեսնեմ իմ ղայդեն որը կլինի։ Մի քանի տռուզ նամակ գրիր գրքի մասին։ Բարևում են տանըցիք։

ՔոՀովհաննես