Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/594

Այս էջը հաստատված է

ոչինչ, որ դեմ լինի մեր ուղղության և կամ որին կարելի չինի ջնջել։ Այդ կողմից ապահով եղիր, պոեմադ բոլորիս վրա շատ լավ տպավորություն թողեց» (ԳԱԹ, Թֆ, № 116)։ «Վտակը» լույս է տեսել 1901-ի սեպտեմբերին, նրա մեջ նաև «Պոետն ու Մուսան»։ Տպագրվել է ԵԺ V, 258։


139, 140. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 244)

Աշուն

Ինքնագրերը (2 էջ) պահպանվում են ԳԱԹ, ՓՎֆ, № (18, 8)։ Տարեթիվը որոշվում է՝ 1900, աշուն, ըստ Վարդազարյանի ոտանավորներ գրելու և Թումանյանի՝ Շուլավերից Թիֆլիս վերադարձած լինելու փաստերի։

Տպագրվել են ՈւՀ 2, 429, 431։

1 9 0 1

141. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

(էջ 245)

Հունվար-մարտ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 392։ Անթվակիր է. աոաջին անգամ հրատարակվել է 1901 թվագրությամբ (հարցականով), իսկ այնուհետև ճշտվել՝ 1900, հոկտեմբեր (Ա. Ինճիկյան, 553), Առաջին հայացքից այս ճշտումը կասկածի տեղիք չի տալիս, մանավանդ նամակում հիշատակվում է Ալ. Մանթաշյանին՝ Փիլ. Վարդազարյանի արած միջնորդությունը, որը տեղի է ունեցել 1900-ի աշնանը։ Բայց նախ՝ վերջին փաստը Ղլտճյանին կարող էր հայտնվել ուշացած և ապա՝ «մոտ օրերս կաթողիկոսի մոտ էինք, թեյին պահեց…» խոսքերը օգնում են որոշելու սույն նամակի գրության ավելի հավանական ժամանակը 1901 թվականի հունվարի երկրորդ տասնօրյակից մարտի երկրորդ տասնօրյակի ընթացքում, կաթողիկոսը Թիֆլիս ժամանել է նույն տարվա հունվարի 11-ին և մնացել մինչև մարտի 19-ը (ՄՇ, 1901, № 6, 62)։ Ինչ, վերաբերում է «1900, հոկտեմբեր» թվագրությանը, ապա այղ միջոցին կաթողիկոսը Թիֆլիսում չի եղել։

Տպագրվել է ԵԺ V, 197։