Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/597

Այս էջը հաստատված է

144. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել-Բելի Կլյուչ

(էջ 249)

Հունիսի 22

Ինքնագիրը (պակասավոր, 4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3 № 38։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է բանաստեղծի՝ Ուրավելում գտնվելու փաստով։ Նամակի վերջին էջի լուսանցքում գրված «Առավոտ է» խոսքից հետո հազիվ կարդացվում է՝ 22, որ օգնում է ճշտելու Փիլ. Վարդազարյանին ուղղած նույն թվականի հուլիսի 20-ի նամակի թվագրությունը, ուր կարդում ենք. «Այսօր ուղիդ մի ամիս է, որ ես Ուրավել եմ»: Այս տողը և կնոջը գրած սույն նամակի հազիվ ընթեռնելի 22-ը, ինչպես և «Վերջապես այժմ Ուրավել եմ։ Երեկ ենք եկել» խոսքերը օգնում են ճշտելու, որ բանաստեղծը Ուրավել ժամանել է հունիսի 21-ին, նամակը գրել՝ 22-ին։

1 Նամակի սկիզբը չի պահպանվում։

145. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել—Վիձիսի

(էջ 251)

Հուլիսի 2

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 278։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Թումանյանի՝ Ուրավելում գտնվելու փաստով, բանաստեղծին Վիձիսիից Մ. Թումանյանի գրած 1901 թ. հունիսի 24-ի նամակով (ԳԱԹ, Թֆ, № 659)։

Տպագրվել է ԵԺ V, 180-183։

1 Նկատի ունի վերևում հիշատակված հունիսի 24-ի նամակը։

2 Սկսած այն օրերից, երբ Թումանյանի միջամտությամբ բարեգործական ընկերության միջոցներով Կ. Գալֆայանը մեկնում է Փարիզ՝ դերասանական արվեստի մեջ կատարելագործվելու, «Մշակը» բացասական դիրք է բռնում դերասանի նկատմամբ, իսկ Թումանյանը հրապարակավ պաշտպանում է նրան (տե՛ս ՄՇ, 1897, № 6, ԱՀ 6, 82-83)։ «Մշակը» շարունակում է նույն վերաբերմունքը նույնիսկ Գալֆայանի հաջողություններից հետո։ 1900 թ, ամռանը, երբ Գալֆայանը մեկնում է Պոլիս հյուրախաղերի և նպատակ ուներ հատկապես ներկայացնելու «Համլետ» և «Օթելլո», «Մշակը», հաղորդելով լուրը, նախապես հեգնանքով հայտնում է. «…որ այնքան անաջող կերպով հանդես դուրս եկավ Պարիզի ֆրանսիական և հայ հասարակության առաջ Շեքսպիրի երկասիրություններից կտորներ ներկայացնելով» (ՄՇ, 1900, № 154)։ Հնարավոր է, որ Գալֆայանը չի մոռացել այդ հեգնանքը նաև Ուրավելում եղած օրերին։