Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/60

Այս էջը հաստատված է

<Հ.Գ.> Այս երեկոյան գնացի Պերճի մոտ, նա ընծայեց յուր «Բղդեն» և «Մշակին»… աբագիրը ձգելուց, ինձ դարձյալ Վոլիմպոսի գագաթը բարձրացնելուց հետո, արձակեց։

23. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս— Վաղարշապատ
1890 թ., 25 դեկտեմբերի, Թիֆլիս,
Սիրելիդ իմ Սիմեոն,

Շատ ժամանակ է, որ քեզանից նամակ չեմ ստանում և ավելի շատ ժամանակ է, որ քեզ վրա նամակ չեմ գրել: Զինվորագրությունը, որից արդեն ազատվեցա, գրքերը և մի քանի ուրիշ հանգամանքներ արգելառիթ եղան, նամակս ուշացրին։ Իրավն ասած, ես կասկածում եմ, չգիտեմ նամակներս ստանում ես, թե չէ. այս մասին չմոռանաս ինձ ապահովացնել։

Դու մոռանում ես ինձ տեղեկություն տալ քո նամակներում քո դրության մասին, երևի կարծում ես, որ ինձ չի հետաքրքրում. հը՞. թե՞ մտքովդ չի անցնում։ Գրիր քո մասին, իմացիր, որ քո վիճակդ, ինչպես ընդհանրապես ամեն մի սրտակից ընկերոջ վիճակ, ինձ մտածել է տալիս, և ինձ շատ անգամ խռովում են անորոշ, անմխիթար դրությունը և կասկածելի ապագան։ Ես շատ մելամաղձոտ, նեղսիրտե բարկացկոտ եմ դարձել վերջին ժամանակներս։ Գոնե չկա ընկերական շրջան, միայն նամակներով եմ մխիթարվում։ Այս վայրկյանին ահա, այս տողերր գրելիս, ես հոգով քեզ մոտ եմ և հանգստանում եմ զգալով, որ մենակ չեմ, որ ունեմ ընկերներ, մտերիմ ընկերներ։

Գանք խոսանք իշի գնի մասին։

Գրքերս իմ կարծածից ավելի հաջողություն ունեցան։ Որովհետև մանրամասնությունները չեմ կարողանալու միառմի հիշատակել նամակիս մեջ, ուստի դեպքեր պատմեմ։