5 Ակնարկելով իր ծրագրերի մասին, բանաստեղծը նկատի ունի ճամփորդությունը դեպի Աբասթուման, Ախալքալաք, Անի, որի մասին գրել է № 151, 153 նամակներում։ Իսկ ինչ վերաբերում է Մ. Թումանյանի ծրագրերին, այն կարող է վերաբերել վերջինիս հատկապես թատերական գործունեությանը, այդ ամռանն էր կազմակերպվել «Թատրոնական ընկերությունը», որը մտադիր էր առաջիկա աշնանից մշտական հայկական խումբ պահել Թիֆլիսում։ Գործին նախաձեռնությունը պատկանում էր Մ. Թումանյանին (ՄՇ, 1901, № 117)։
6 Տե՛ս № 148 նամակի № 3 ծանոթագրությունը։
150. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Ուրավել-Թիֆլիս
(էջ 262)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 9(ա)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բանաստեղծի՝ Ուրավելում գտնվելու փաստով և բովանդակությամբ։
Տպագրվել է ԵԺ V, 185-188։
1 Փ. Վարդազարյանի այդ նամակը, որտեղ նա հետաքրքրվել է ավանդություններով, անհայտ է։
2 Խոսքը վերաբերում է «Հոգեհան» լեգենդին (տե՛ս № 145 նամակի № 4 ծանոթագրությունը)։
3 Թումանյանը շփոթում է. մեջբերումը պարսկերեն գրված «Սայադի և Սադաթի» հեքիաթից է, որի հեղինակը աշուղ Փասանդին է։ Բերվում է բանաստեղծության՝ Մորուս Հասրաթյանի թարգմանությունը․
Տե՛ր իմ, հզոր, ուզածս այս է քեզանից,
Անցած օրերիս նման օրըս լիներ,
Հին, հայրական դովլաթը ետ գար նորից,
Մարգարիտե հագնելու շորըս լիներ։
Ութսուն հազար ասպետներըս իջնեին,
Ութսուն հազար եզներ շշի քաշեին,
Մասիս սարի չափ փլավըս եփեին,
Արաղի նման վարար յուղըս լիներ։
Թե հարցնեք, տեղըս կասեմ՝ Հերաթն է,
Հայրըս՝ Հիդայաթն է, մայրըս՝ Հյումմաթն է.
Ցեղըս զագդոլաննի, ինքս—Սայա՛թն եմ,
Ողորմությունը հացըս ու աղըս լիներ։
4 Խոսքը վերաբերում է Էրզրումի 1829—30 թթ. գաղթին, երբ ռուս–թուրքական պատերազմից հետո ռուսաց կայսեր թույլտվությամբ սկսվում է