1 Տե՛ս № 157 նամակի № 3 ծանոթագրությունը։
2 Միայն ~ չեն եղած տողերը տպագրվում են առաջին անգամ։
3 Խոսքը վերաբերում է Ավետիք Իսահակյանին և նրա ծննդավայր Ղազարապատ գյուղին։ Երեք բանաստեղծների այս հանդիպման և դեպի Անի կատարած ճանապարհորդության մասին տե՛ս Ավ. Իսահականի և Հովհ. Կոստանյանի հուշերը (ԹԺՀ, 13-14, 461-463)։
4 Ինքնագրից տաս–տասնմեկ տող կտրված է, հանված։
5 Ինքնագրում՝ 20 օգոստոսի, հեղինակային վրիպում է։
6 Ինքնագրից մի քանի տող կտրված է, հանված։
7 Նկատի ունի Ազայանի գրական գործունեության 40-ամյակը, որ նշվեց 1902-ի մայիսին։
160. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Ալեքսանդրապոլ-Թիֆլիս
(էջ 278)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, 9 (գ)։ Անթվակիր է. առաջին անգամ հրատարակվել է 1901, աշուն թվագրությամբ, ճշգրիտ ժամանակը որոշվում է ըստ հաջորդ՝ սեպտեմբերի 4–ի նամակի «Երկուսին միայն Անիից վերադարձանք» խոսքերի։
Տպագրվել է ԵԺ V, 191—192։
160. ՎԵՆԵՏԻԿԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
Ալեքսանորապոլ—Վենետիկ
(էջ 279)
Հեռագրի ինքնագիրը չի պահպանվել։ Տպագրվել է՝ «Հիշատակարան երկհարյուրամյա հոբելյանի Մխիթարյան միաբանության ի Վենետիկ», Վենետիկ, Ս․ Ղազար, 1901, էջ 144-145։
161. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ղարաքիլիսա-Թիֆլիս
(էջ 280)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ. ցՅ, № 47։ Անթվակիր է, տարեթիվը որոշվում է այս և նախորդ նամակների բովանդակությամբ։ Ամիսը բնագրում սխալմամբ գրված է օգոստոս, ուղղվում է