Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/610

Այս էջը հաստատված է

163. ԳՐԻԳՈՐ ՉԱԼԽՈԻՇՅԱՆԻՆ

Թիֆլիս-Նոր Նախիջևան

(էջ 283)

Հոկտեմբերի 5

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԳՉֆ, № 6։

Տպագրվել է ԵԺ V, 193։

1 Չալխուշյանի այդ նամակը չի պահպանվել։

2 Խոսքը վերաբերում է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի բակում Ռաֆայել Պատկանյանի արձանի բացմանը, որը տեղի է ունեցել 1901 թ. սեպտեմբերի 23-ին։ Արարողության մանրամասն նկարագրությունը տե՛ս Գր. Չալխուշյանի՝ «Գամառ-Քաթիպայի արձանի բացումը» հոդվածում (ՄՇ, 1901, № 214)։

3 Պատկանյանի «Իմ երգը» բանաստեղծության աոաջին տողն է. քառատողը ճշտվում է ըստ՝ Ռաֆ. Պատկանյանի երկասիրությունների, հտ. I, Պ., 1893, էջ 19։

4 Սույն նամակի և Թումանյանի վերաբերմունքի մասին, ինչպես և չափածո հեռագիրը, տպագրվել են «Մշակում» Գր. Չալխուշյանի հետևյալ առաջաբանով. «Մենք շարունակում ենք ստանալ նամակներ ջերմ զգացումներով լի. բոլորը ուրախ են, բոլորը գոհ են, որ վերջապես արձանը կանգնեցված է։

Պ․ Հովհաննես Թումանյանը ցավում է, որ նրա հեռագիրը՝ գրված հայերեն տառերով, ընդունված չէ» (ՄՇ, 1901, № 230)։

1 9 0 2

164. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 285)

Հունվարի 1

Ինքնագիրը (1 էջ) պահպանվոլմ է ԳԱԹ, Փվֆ, № 24 (2)։ Նոր տարվա օրը գրված լինելու ապացույցը «Ուր որ գնաս իմ կողմից էլ շնորհավորիր» տողն է և, մանավանդ, 1902 թվականը, երկտողի ինքնագրի մեջտեղում իբրև վերնագիր գրելը։

Տպագրվել է ԵԺ V, 257։

1 Տե՛ս № 162 նամակի № 6 ծանոթագրությունը։

2 1902 թ. հունվարի 20-ին Թիֆլիսի ժողովարանում տեղի է ունեցել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության երեկույթ, որի կառավարչուհին իշխանուհի Մարիամ Թումանյանն էր։ Երեկույթին մասնակցել է աշուղ Ջիվանին իր խմբով, դերասաններ Ամիրան Մանգինյանը և Ամիրբաղյանը «Օրվա չարիքներից կուպլետներ» են արտասանել (ՏԶ, 1902, № 3,