Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/612

Այս էջը հաստատված է

1 Ինչպես տեսնում ենք, 1902-ի փետրվարին Թումանյանն արդեն երկրորդ անգամ է գրում իր հիվանդության մասին (տե՛ս նաև նամակ № 165)։ Այնինչ՝ Գ. Ասատուրը, անդրադառնալով 1902 թ. Հ. Հակոբյանի, Ե. Լալայանի, Գ. Ղաբաջյանի և իր բանտարկությանը, Թումանյանի մասին գրում է, թե նա չի բանտարկվել, որովհետև «ձևացել է ծանր հիվանդ» (ԹԺՀ, 353-354)։ Գ. Ասատուրի հուշերի ծանոթագրություններում դա չի հերքվել՝ բացի Մ. Թումանյանին գրած նամակից, ձեռքի տակ այլ նյութեր չունենալու պատճառով։ Հետագայում հայտնաբերված փաստաթղթերը, ինչպես և սույն նամակը, ապացույց են, որ Թումանյանը չի բանտարկվել հիվանդության պատճառով (մանրամասնությունները տե՛ս Լ. Կարապետյան, 16-18)։

2 Խոսքը վերաբերում է «Քարոզեաց յառաքելսն» և «Յոյս յարութեան» վերնագրով Կարապետ վարդապետի (հետագայում՝ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան) հողվածին՝ գրված հայ կրոնական նախնական ավանդությունների և դարերի ընթացքում կատարված այն փոփոխությունների մասին, որոնք աննկատելի հավասարվել են Ս. Լուսավորչից մնացած ավանդույթներին։ Հեղինակը քննում է Հավատո հանգանակի և Պատարագամատույցի «ի սուրբ, ի սուրբ» դարձվածքի մեջ մտած փոփոխությունները (ԱՐ, 1902, № 2, էջ 113-120):

167. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի Կլյուչո-Թիֆլիս

(էջ 286)

Հուլիսի 7

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (ա)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բանաստեղծի՝ 1902 թ. Բելի Կլյուչում և Շանթի՝ նույն տարին Փարիզում գտնվելու փաստերով։

Տպագրվել է ԵԺ V, 199-200։

1 Նկատի ունի Փարիզից Շանթի ուղարկած հունիսի 23-ի (ն. տ.) նամակը (ՈւՀ4, 355), որով նա պատասխանել էր <մայիս-հունիս>, ամիսներին Թումանյանի գրած երկու նամակին (անհայտ)։ Թումանյանի այդ նամակների ժամանակը որոշվում է Շանթի ապրիլի 7-ի (հ. տ.՝ մարտի 25-ի) նամակի, որտեղ վերջինս հետաքրքրվել էր բանաստեղծի նյութական վիճակով (նույն տեղում, 353)։ Շանթի նամակի ժամանակը որոշվում է ըստ նրա՝ «Փարիզի վերջին կիրակիս» խոսքերի և հոզիսի 8 չթվագրված (հ. տ.՝ հունիսի 25) բացիկի, որով «վերջին համբույրն է» ուղարկում Փարիզից և համոզված է, որ նախորդ նամակը տեղ հասած պետք է լինի։ Հունիսի 25-ից առաջ «վերջին կիրակին» հունիսի 23-ին է, այդ օրն էլ գրված է նամակը (նույն տեղում, 355)։