Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/613

Այս էջը հաստատված է

Շանթի նամակը մոտավոր պատկերացում է տալիս Թումանյանի մայիս-հունիս ամիսներին գրած մեզ անհայտ նամակների բովանդակության մասին, որը վերաբերում էր բանաստեղծի նյութական դժվար կացությանը, առողջական վատ վիճակին և բարեկամների՝ Մ. Թումանյանի, Փիլ. Վարդազարյանի, բժ. Ա. (Ռ․) Զարգարյանի որոշմանը՝ պայմաններ ստեղծել, որ նա մեկնի առողջարան և՛ կազդուրվելու, և՛ ստեղծագործելու համար։

2 Ակնարկվում է «Ուրիշի համար» դրաման, որն ավարտելու մասին տեղեկություն է տրված 1901 թ. նոյեմբերի 11-ին Շանթի՝ Թումանյանին գրած բացիկում (նույն տեղում, 347)։

3 Նկատի ունի՝ Г. Лансон, История французской литературы, թարգմանություն ֆրանսերենից։ Երկու հատորանոց այդ հրատարակության (М., 1896—1898) մի օրինակը պահպանվում է Թումանյանի անձնական գրադարանում (ԹԹ 8/31)։

168. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Դիլիջան

(էջ 288)

Հուլիսի 24

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 282, Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Բելի Կլյուչում բանաստեղծի գտնվելու, ինչպես և «Մուրճի» տնօրինության փոփոխության փաստերով։

Տպագրվել է ԵԺ V, 200-201։

1 Հիշատակված բաց նամակները անհայտ են։

2 Խոսքը վերաբերում է սիրող դերասանների մասնակցությամբ Դիլիջանում Մ․ Թումանյանի կազմակերպած ներկայացումներին։

3 Ըստ մամուլի տվյալների, Կ. Կրասիլնիկյանը «Մուրճը» թողել է հուլիսի կեսերից (ՏԶ, 1902, № 25, հուլիսի 14, էջ 285)։

4 Նկատի ունի Խրիմյան Հայրիկի այցելությունը Հաղարծինի վանք։

5 Ակնարկվում են Շանթի «Ուրիշի համար» և «Եսին մարդը» դրամաները։

6. Կարլսբադից գրած Հեղինե Մելիք-Հայկազյանի այդ նամակը չի պահպանվել։ Դա պատասխանն էր հունիսի երրորդ տասնօրյակում Թումանյանի գրած մեզ անհայտ նամակի, որի մասին Մելիք-Հայկազյանը իր հուլիսի 12-ի (ն. տ.) բացիկում գրել է. «Ուրախությամբ կարդացի Ձեր նամակը և շատ եմ ծիծաղել» (ԳԱԹ, Թֆ, № 877)։