Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/618

Այս էջը հաստատված է

3 Այստեղ հիշատակված Հակոբը Անագչյանն է, Փիլ․ Վարդազարյանի և Ար. Զարգարյանի գրասենյակի հաշվապահը, որը բնավորությամբ խաղաղ, համեստ, լռակյաց անձնավորություն էր։

4 Խոսքը «Տրտունջ» բանաստեղծության մասին է, որի առաջին տարբերակը (անվերնագիր) Թումանյանը գրել էր Փիլ. Վարդազարյանին հասցեագրված օգոստոսի 10-ի նամակում։

174. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

(էջ 303)

Սեպտեմբերի 1-5

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 393։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես՝ Աբասթուման մեկնելու փաստով։ Տպագրվել է ԵԺ V, 214—215։

1 Ղլտճյանի այդ նամակն անհայտ է։

175. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

(էջ 304)

Սեպտեմբերի 8

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 48։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է փոստային կնիքով։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Բացիկի նկարը պատկերում է «Բորժոմ» հյուրանոցը, որի կողքին թվագրությունն է՝ 8/IX, ապա գրված № 1. այդ նիշով, թերևս, բանաստեղծը կամեցել է համարակալել կնոջն ուղարկած նամակները, բայց հետևողական չի եղել, հաջորդ բացիկը համարակալված չէ։

2 Ինչպես երևում է սեպտեմբերի 10-ին կնոջն ուղարկած բացիկից, բանաստեղծն Աբասթուման մեկնել է սեպտեմբերի 11-ին։

176. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

(էջ 304)

Սեպտեմբերի 8

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (6), ժամանակը որոշվում է ըստ նույն օրը Օ. Թումանյանին գրված բացիկի «Երեկ հենց հասա կայարան, գնացքը հեռացավ. ուշացա» խոսքերի։

Տպագրվում է առաջին անգամ։