Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/619

Այս էջը հաստատված է

177. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

(էջ 304)

Սեպտեմբերի 8

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 293։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է փոստային կնիքով և Բորժոմից գրված լինելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 215։

178. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

(էջ 305)

Սեպտեմբերի 10

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 48։ Անթվակիր է, տարեթիվը որոշվում է փոստային կնիքով։

Տպագրվում է առաջին անգամ։

179. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 305)

Սեպտեմբերի 15

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 50։ Անթվակիր է, տարեթիվը և ամիսը որոշվում են այս և նախորդ նամակների բովանդակոլթյամբ, Բորժոմում գտնվելու, Ցխրա-Ծղարոյի գագաթը բարձրանալու փաստերով, օրը ճշտվում է ըստ Փիլ. Վարդազարյանին սեպտեմբերի 15-ին գրած նամակի (նույն օրը առավոտյան բանաստեղծը նամակ է գրել կնոջը, իսկ երեկոյան՝ Վարդազարյանին)։ Առաջին նամակում գրված է. «Այժմ առավոտյան թեյը վերջացրած՝ պատրաստվում ենք գնայլու, ինձ համար տեղ տեսնելու և խոսելու բժշկի ցույց տված ու հանձնարարած մարդու հետ։ Կգրեմ ինչ որ չինի»։ Վարդազարյանին ուղղած նամակից երևում է, որ բժշկի Տեկուտևի հանձարարությամբ արդեն գնացել են, տեսել Տյաչկինի բնակարանը և պայմանավորվել հաջորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին տեղափոխվել, իսկ մինչ այդ բանաստեղծն ապրել է Վարդազարյանի հարազատների ամառանոցում։

Ինքնագրի առաջին չորս էջը տպագրվել է ԵԺ V, 221-222, շարունակությունը՝ երեք էջ, տպագրվում է առաջին անգամ։ Անտիպ էջերի հայտնաբերման մասին առաջին անդամ հաղորդվել է ՊԲՀ, 1977, № 3, Լ. Մ. Կարապետյան, Հովհ. Թումանյանի անտիպ նամակների մասին։

1 Այստեղից սկսվում է նամակի առաջին անգամ տպագրվող մասը։