Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/620

Այս էջը հաստատված է

180. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 307)

Սեպտեմբերի 15

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10(զ)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է այս և նախորդ նամակների բովանդակությամբ։ Տպագրվել է ԵԺ V, 215-216։

1 Աբասթումանից Փիլ. Վարդազարյանին դրված բացիկն անհայտ է։

2 Նկատի ունի Վարդազարյան-Զարգարյան առևտրական գրասենյակի աշխատակիցներին։

3 Բարևը հղվել է ոչ միայն Մարիամ Թումանյանին, ինչպես գրված է նամակի առաջին հրատարակության ծանոթագրության մեջ (ԵԺ V, 216), այլև նրա տանը հինգշաբթի օրերին կազմակերպվող գրական երեկույթների բոլոր մասնակիցներին (տե՛ս № 107 նամակի № 9 ծանոթագրությունը)։

181. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 309)

Սեպտեմբերի 17

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1357։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է 1902 թ. սեպտեմբերին Աբասթումանում գտնվելու փաստով (բացիկի կնիքներն անընթեռնելի են)։

Տպագրվում է առաջին անգամ։

182. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 309)

Սեպտեմբերի 18

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 283։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է այս և նախորդ նամակների բովանդակությամբ՝ Ցխրա-Ծղարոյի գագաթը բարձրանալու փաստով։ Առաջին հրատարակության մեջ նամակի՝ Դիլիջան ուղարկված լինելը ճիշտ չէ. ուղղվում է՝ Թիֆլիս, ըստ նամակի վերջում «Հինգշաբթի երեկոյին» հղված բարևի, նկատի ունենալով նաև, որ սեպտեմբերի 8-ի բացիկը նույնպես ուղարկված է Թիֆլիս։ Տպագրվել է ԵԺ V, 217։

1 Տե՛ս № 180 նամակի № 3 ծանոթագրությունը։