Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/626

Այս էջը հաստատված է

են նույնիսկ այնպիսի ընտանիքներ, որոնց չէ կարելի տեսնել ուրիշ թատրոններում» (ՄՇ, 1902, № 224, 230, 235 և այլն):

3 Խոսքր վերաբերում է բժիշկ Ա. Զարգարյանի վոդևիլին (անհայտ)։ Հետագայում նույնպես Ա. Զարգարյանը Ագուլիսի բարբառով, գրել է փոքրածավալ պիեսներ և վոդևիլներ, որոնցից մի քանիսը բեմադրվել են։

4 Ակնարկում է Փիլ. Վարդազարյանին սեպտեմբերի 25-ին գրած նամակը:

5 Նկատի ունի Փ. Վարգադարյսնի՝ սեպտեմբերի 19-ի նամակը, որտեղ նա աոաղարկում է ժողովածուի մեջ նյութեր դնել «որքան կարելի է շատ» (ԳԱԹ, Թֆ, № 1021)։

190. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 326)

Հոկտեմբերի 2

Ինքնագիրը (4 էջ) պահպանվոլմ է ԳԱԹ, Թֆ, № 10 (ը)։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բանաստեղծի՝ Աբասթումանում գտնվելու փոստով։

Տպագրվել է ԵԺV, 222-223։

1 Խոսքը վերաբերում է Փիլիպոս և Մարուսյա Վարդազարյանների սեպտ. 28-ի համատեղ նամակին (ԳԱԹ, Թֆ, № 1024)։

2 Նկատի ունի Շանթի սեպտ. 27-ի (հ. տ. 14-ի) բացիկը Թունից (Ամվուլանտ), որտեղ վերջինս չափածո տողերով բանաստեղծին դրել թե վերադառնալով մի անակնկալ նորություն պետք է հայտնի (տե՛ս № 185 նամակի № 5 ծանոթագրությունը)։

3 Վարդազարյանի սեպտ. 28-ի նամակի երրորդ էջր լրացրել է քույրը Մարուսյան։ Վերջինս գրել է, թե տեսել է «սիմպատիային» (իմա՝ Վ. Խանդամիրյանին) և համոզվել, որ նա բանաստեղծի մասին բոլորովին չի մտածում. «…մխիթարվեք նրանով,-գրում է Մ. Վարդազարյանը,-որ մենք և, կարծեմ Ձեր կինն էլ, մտածում ենք Ձեզ համար» (Թֆ, № 1024)։ Թումանյանի նամակի այս պարբերությունը գրված է ի պատասխան այդ կատակի։

4 Փիլ. Վարդազարյանը իր սեպտեմբերի 28-ի նամակում բանաստեղծոլթյունների նոր ժողովածուի նյութերի ընտրության համար արել է հետևյալ առաջարկը.

«1. Դու ինքդ կասես, թե ինչ ես ուզում, որ անպատճառ տպվի։

2. Ապա այդ ինչի վրա կավելացվի այն ամենը, ինչ որ այս 4-5 հոգուն դուր կգա ջոկ-ջոկ և այսպիսով չի տպվիլ միայն այն, որը դուր չի գալ և ոչ մեկին այդ 4-5 հոգուց։ Մի խոսքով, նպատակս է գոհացնել շատ ճաշակներ» (ԳԱԹ, Թֆ, № 1024)։