Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/629

Այս էջը հաստատված է

Այսպիսով, «Հայոց վիշտը» և «Մեր ուխտը» բանաստեղծությունները նախ տպագրվել են թարգմանաբար (ժողովածուի մեջ յուրաքանչյուր բանաստեղծության վերնագրի տակ նշված է, որ տպագրվում է ինքնագրից) և ապա հայերեն, առաջինը՝ 1908 թ. «Գեղարվեստ» հանդեսում, երկրորդը՝ 1907թ. «Վտակ» օրաթերթում (№ 5)։

7, 8 Շանթին Թումանյանի գրած այդ նամակն անհայտ է. դա պետք է գրված լինի ի պատասխան վերջինիս հոկտ. 2-ին կամ 3-ին Թիֆլիսից ուղարկած նամակի (ՈւՀ 4, 363-366), այսինքն՝ հոկտ. մոտ 6-ին, 7-ին: Շանթին «միջազգային» կոչելով՝ ակնարկվում է նրա ավելի քան մեկ տարի Եվրոպայում ապրելը, հասցեն շուտ-շուտ փոխելը։

9 Ակնարկում է Շանթի ամուսնության հետ կապված թյուրիմացությունը (տե՛ս № 185 նամակի № 5 ծանոթագրությունը)։

10 Շուշան Վարդազարյանին գրված հոկտեմբերի 11-ի այդ նամակն անհայտ է։

192. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 331)

Հոկտեմբերի 11

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 5։ Անթվակիր է տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով։

Տպագրվել է ԵԺ V, 227-228:

1 Բանաստեղծն այդ աշնանը՝ հոկտեմբերին, ավարտել է «Սասունցի Դավիթը» և նոյեմբերի 4-ին Բորժոմում կարդացել Ա. Զարգարյանին (տե՛ս № 207 նամակը): Տպագրվել է ՄՃ, 1903, № 2-5, ապա վերամշակվելուց հետո՝ ԲԹ։

2 Խոսքը վերաբերում է Մ. Թումանյանի տանը հրավիրվող «Հինգշաբթի» գրական երեկույթներին (տե՛ս նամակ № 107, ծանոթագրություն– № 9):

3 Բեհբության փողոցի № 50 տան բնակարանի աշխատասենյակն է, որի կահավորման արևելյան ոճին առանձնապես հետևել է բանաստեղծը։ Ինչպես երևում է № 179 նամակի՝ «տունը վերջացրի՞ն, թե չէ» և № 188-նամակի՝ «իշխանուհին գրում է, թե Ռուստեմը (Արիստակես Զարգարյանը) հիացած է մեր տների վրա…» խոսքերից, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնակարանը վերանորոգվելով՝ աշխատասենյակը առանձնահատուկ տեսք է, ստացել։ Այդտեղ են տեղի ունեցել «Վերնատան» հավաքույթները:

4 Թումանյանը 1902-1903-ի ձմռանը Լոռի չի մեկնել։