193. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 332)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 55:
Անթվակիր է. տարեթիվը որոշվում է նամակն Աբասթումանում գրվելու փաստով։
Տպագրվել է ՈւՀ1, 369-370։
1 Այդ նամակներից պահպանվում են Փ. Վարդազարյանին, Ա. Զարգարյանին, Օ. Թումանյանին գրվածները (№ 182, 183, 184), մնացածներն անհայտ են։
2 Խոսքը վերաբերում է «Современиые армянские поэты» ժողովածուի հրատարակիչների հետ վարած բանակցություններին (տե՛ս № 191 նամակի № 6 ծանոթագրությունը)։
3 Առաքել Դերվիշին ուղարկված նամակն անհայտ է։
4, 5 Նկատի ունի Վարյա Խանդամիրյանի՝ (ԳԱԲ, ԹՖ, № 1085), որից պարզվում է, որ Թումանյանը Աբասթումանից նրան գրել է մեկից ավելի նամակներ, այնինչ հայտնի է միայն սեպտեմբերի 25-ին գրվածը։
6 Խոսքը վերաբերում է Աբասթումանի բժիշկ Տեկուտևին և ոչ թե Արիստակես Զարգարյանին, ինչպես գրված է սույն նամակի առաջին հրատարակության ծանոթագրության մեջ (ՈւՀ, 401, ծանոթագրություն № 73)։
7 Այստեղից հանված է երեք տող (խմբ.):
8 Հիշատակված нахлебник-ը Լ. Շանթն է, որին ուղղած նամակը (կարող էր գրված լինել հոկտեմբերի 12-ին կամ Աբասթումանի փոստը բերելու օրը՝ 14-ին) անհայտ է։ Շանթի՝ հոկտ. 10—12-ը գրած նամակները, ինչպես երևում է այս նամակի «գրքի տպագրության համար հանձնարարել էիք Շանթին» խոսքերից, ստացվել են նույն օրը՝ հոկտ. 14-ին (Աբասթումանի փոստի նամակների ստացման օրը)։
194. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման—Թիֆլիս
(էջ 334)
Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 56։ Ըստ երևույթին, գրված է եղել նամակի երեք զույգ թղթի բոլոր տասներկու էջերի վրա,