Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/631

Այս էջը հաստատված է

որից առաջին զույգը (չորս էջ) անհայտ է, առայժմ ձեռքի տակ են նամակի երկրորդ և երրորդ զույգերը (8 էջ)։

Գրության ժամանակը՝ հոկտ. 13, 14, որոշվում է բովանդակությամբ։

«Վաղը փոստի օր է։ Գուցե քեզանից նամակ չինի, մնացածը թողնում եմ, որ նրան պատասխանեմ» խոսքերից որոշակի է, որ նամակը գրված է 13-ի գիշերը և 14-ին՝ փոստի օրը՝ Շանթի նամակը և կնոջ ուղարկած ծանրոցը ստանալուց հետո։

Առաջին անգամ այս նամակի մասին հաղորդվել է ՊԲՀ, 1977, № 3։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Խոսքը վերաբերում է Շանթի՝ հոկտեմբերի 10-ի նամակի հետևյալ տողերին. «…Հասկանո՞ւմ ես, այսպես թե այնպես գրավեր եմ հիմա տունդ ու տեղդ. առաջ քիչ մը դժվարացա այս քայլը ընելու, այնպես ավելորդ սկրյուբյուլ (մանրակրկիտ լինել-խմբ.) գուցե, միայն հիմա ճշմարիտ շատ ուրախ եմ, ինձ բոլորովին իմ տունս եմ զգում, ցավն էն է, որ դուն այստեղ չես» (ՈւՀ4, 366)։

2 Գրել է նաև Մ. Թումանյանին (տե՛ս հաջորդ նամակը), Շանթին (անհայտ), այլ տեղեկություններ այդ օրը գրած նամակների մասին չկան։

3 Օլգա Թումանյանի այդ բացիկն անհայտ է։

4 Աբասթումանից Աղայանին գրած որևէ նամակ չի պահպանվել։ «Журнал для Всех» (Ամսագիր բոլորի համար)—Առաջադիմականան ամսագիր էր, որին աշխատակցել են Մ. Գորկին, Ա. Չեխովը, Դ. Մամին Սիբիրյակը, Լ. Անդրեևը և ուրիշներ։ Թումանյանի անձնական գրադարանում պահպանվում է 1904 թ. № 11-ը։

195. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 337)

Հոկտեմբերի 14

Ինքնտգիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 285։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու, Մ. Թումանյանի ներքո հիշյալ հոդվածի տպագրության փաստերով, 1903 թ. բանաստեղծությունների ժողովածուի նախապատրաստական աշխատանքի հիշատակությամբ։ Տպագրվել է ԵԺ V, 228-229։

1 Թումանյանը սխալմամբ է Աբասթուման գրելու փոխարեն՝ գրել Մարիա Մարկովնա և հակառակը՝ սիրելի Մարիա Մարկովնա-յի փոխարեն՝ սիրելի Աբասթուման։

2 Նկատի ունի սեպտեմբերի 30-ի նամակը (№ 189)։