Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/634

Այս էջը հաստատված է

5 Ի պատասխան «Մուրճի» պատվերի բանաստեղծն ուղարկել է «Հոգեհան» լեգենդը, որը և տպագրվել է ՄՃ, 1902, № 12։

6 Պետերբուրգում հրատարակվող «Բանբեր գրականության և արվեստի» հանդեսի 1903 թ. Ա գրքում տպագրվել է «Պանդուխտ եմ, քույրիկ…» բանաստեղծությունը, որն ուղարկվել է տպագրության՝ հանդեսի խմբագրության պատվերով։ Ինչ վերաբերում է Մոսկվայից ստացված նամակին, դա կարող էր ստացված լինել դարձյալ «Современные армянские поеты» ժողովածուի հրատարակիչներից։ Հոկտեմբերի 11-ի նամակներում բանաստեղծը հիշատակել է անտիպ բանաստեղծություններ Մոսկվա ուղարկելու մասին։ Հնարավոր է, որ ժողովածուի հրատարակիչներն այս անգամ խնդրել են նաև տպագրված գործեր (տե՛ս № 191 նամակի № 6 ծանոթագրությունը)։

199. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 342)

Հոկտեմբերի 23

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 10 (ժ), Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ և Աբասթումանում գտնվելու փաստով։

Տպագրվել է ԵԺV, 230:

1 Երկու խնդիր~իմ կինն էլ քիչ նեղություն քաշի․ բան չկա պարբերությունը տպագրվում է առաջին անգամ։

2 Խոսքը վերաբերում է 1903 թ. ժողովածուի հրատարակության նախապատրաստմանը։

3 Բանաստեղծր նկատի ունի Շանթին գրած հոկտ. 12-ի կամ 14-ի և հոկտ. 21-ի մեզ անհայտ նամակները (վերջինը պատասխան է ընկերոջ հոկտ. 16-18-ին գրած նամակին. օրը որոշվում է ըստ Շանթի հոկտ. 23-ի նամակի ՈԻՀ4, 373—373):

4 Այդ դիմումի պատճենը եղել է Շանթի՝ հոկտեմբերի 16—18-ին գրած նամակում։ Ժողովածուն նախապատրաստողները, դիմելով բաժանորդներին, նախ նկարագրել էին «համակրելի գրագետի» տնտեսական և առողջական դժվար վիճակը և ապա հայտնել իրենց ձեռնարկության մասին, խոստացել դրանով «միջոց տալու նրան, որ կարողանա արտադրել ու աշխատել իր կյանքի այս ամենահասուն տարիների մեջ… քան սպասելու, որ նրա ծերության ու այլևս արտադրելու ապարդյուն օրերի մեջ միայն հասարակությունը գա իր համակրանքն ու օգնությունը մատուցանելու»։ Այդ դիմումը, ինչպես երևում է սույն, նաև № 205, № 209 նամակներից, մեծապես վշտացրել ու վիրավորել է Թումանյանին, ազդել նրա առողջական վիճակի վրա (դիմումն ամբողջությամբ տե՛ս ՈՒՀ4, 370-371):

5 Նկատի ունի իր հոկտ. 21-ի նամակը Շանթին (անհայտ)։