Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/635

Այս էջը հաստատված է

200. ԼԵՈՅԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 344)

Հոկտեմբերի 23

Պահպանվում է սևագիր, անավարտ, անստորագիր ինքնագիրը (4 էջ). ԳԱԹ Թֆ, ց2, № 35: Անթվակիր 1. տարեթիվը որոշվում է նամակն Աբասթումանից գրված լինելու փաստով և Յուրի Վեսելովսկուց ստացած նամակի հիշատակությամբ։

Տպագրվել է ԵԺV, 231-236:

1 Թումանյանին Լեոյի գրած այդ նամակը, որը ստացված պետք է լինի սեպտեմբերի վերջերին, անհայտ է։ Нամակի գրության և Թումանյանին ուղղված հարցի առիթը Լեոյի «Ռուսահայոց գրականությունը» աշխատության նախապատրաստումն է. լույս է տեսել «Գեղունի» հանդեսում (Վենետիկ, 1903, թիվ 1—10), «Բազմավեպ» ամսագրում՝ «Ռուսահայոց վիպագրությունը» վերնագրով (Վենետիկ, 1903, թիվ Է, Ը, 1904, թիվ Ա, Գ, Է) և ապա՝ առանձին գրքով՝ «ռուսահայոց գրականությունը սկզբից մինչև մեր օրերը», Վենետիկ, 1904:

2 Լեոյին Թումանյանի ուղղած այդ առաջին պատասխան նամակը, որը գրված պետք է լինի սեպտ. վերջերին, անհայտ է։

3 Յուրի Վեսելովսկու նամակը գրված է հոկտեմբերի 4-ին (տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 1065ա), ստացված պետք է լիներ նույն ամսի մոտ 11-ին, եթե նկատի ունենանք, որ նամակը Մոսկվայից նախ Թիֆլիս է հասել, ապա՝ Աբասթուման, որտեղ հոկտ. 11-ը փոստում նամակներ ստանալու օր էր:

201. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթաման-Թիֆլիս

(էջ 345)

Հոկտեմբերի 28

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (ժա): Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով և նամակի բովանդակությամբ:

Տպագրվել է ԵԺV, 236—237:

1 Այս նամակը պատասխանն է Վարդազարյանի՝ հոկտեմբերի 26-ի նամակի (ԳԱԹ, Թֆ, № 1025):

2 Խոսքը վերաբերում է նախապատրաստվող դիմում-շրջաբերականին (տե՛ս № 199 նամակի № 4 ծանոթագրությունը):