Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/636

Այս էջը հաստատված է

3 Հավանաբար, նկատի ունի Չոփուռանց տղաներին, որոնք 80-ական թվականներին, ընդվզելով ցարական պաշտոնյաների դեմ, ձեռք են բերել ավազակների համբավ, հալածվել են, բանտարկվել ու աքսորվել, բայց՝ ժամանակ առ ժամանակ փախչելով բանտից՝ դարձյալ ապաստան են զտել Լոռու անտառներում։ Թումանյանը մտերմություն է ունեցել Չոփուռանց Ռամազի հետ և նրանից է լսել մանրամասն պատմություններ «ավազակ» եղբայրների արկածալից կյանքի մասին։ Եթե իսկապես այստեղ խոսքը վերաբերում է Չոփուռանց, ապա նամակի այս խոսքերը թերևս հաստատում են Սիմ. Հովվյանի այն վկայությունը, թե պատանի բանաստեղծը, Ռամազի պատմածների տպավորության տակ, պատրաստ էր միանալ նրանց և «ձորերն ընկներ (ԲԺՀ, 235)։

4 Աբասթումանից Ա. Զարգարյանին դրված միայն մեկ՝ հոկտեմբերի 11-ի նամակն է պահպանվել (№ 192)։ Բայց այս խոսքերից երևում է, որ բանաստեղծը հոկտեմբերի կեսերից հետո գրել է ևս մեկ նամակ, որն անհայտ է։

202. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 347)

Հոկտեմբերի 28

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (ժբ)։ Ժամանակը որոշվում է ըստ նախորդ նամակի։ Տպագրվել է ԵԺV, 237-238։

1 Խոսքը վերաբերում է Փիլ․ Վարդազարյանի՝ հոկտեմբերի 14-ի և 26-ի նամակներին (ԳԱԲ, Թֆ, № 1023, 1025)։

208. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 347)

Հոկտեմբերի 28

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 59։ Տարեթիվը որոշվում է փոստային կնիքով։

Տպագրվում է առաջին անգամ։