Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/638

Այս էջը հաստատված է

Թումանյանին հասել է մեկ օրում, ինչպես հստակ երևում է բացիկի, կնիքներից (ԳԱԹ, Թֆ, ց3, № 63)։

2 Նկատի ունի 1903 թ. ժողովածուի հրատարակության համար նախատեսված դիմում շրջաբերականը (տե՛ս № 199 նամակի № 4 ծանոթագրությունը):

3 Խոսքը վերաբերում է Փ. Վարդազարյանին (հոկտեմբերի 23-ին և 28-ին) և Շանթին (հոկտեմբերի մոտ 12-ին կամ 14-ին և 23-ին) բանաստեղծի գրած նամակներին (Շանթին գրվածները՝ անհայտ)։

4 «Ակնարկված «հարուստը» հավանաբար Ալ. Մանթաշյանն է, որին դիմել էր Վարդազարյանը 1899 թվականին, խնդրելով օգնել բանաստեղծին, իսկ թե ո՞վ է «հայտնի տիկինը» չպարզվեց։

5 Այս տողերը պատասխանն են Մ. Թումանյանի նամակի հետյալ խոսքերի. «Մի քիչ էլ փիլիսոփա պետք է լինել, այստեղ Դուք պետք է զոհեք Ձեր զգացմունքները ավելի բարձր գաղափարի համար. Դուք պետք է մտածեք մեր խեղճ գրականության մասին, պետք է Ձեզ վրա նայեք իբրև գործիչի, իսկ հասարակական գործը մեծ զոհեր է պահանջում» (ԳԱԹ Թֆ, № 681)։

6 Նկատի ունի բժ. Զարգարյանի՝ 1902 թ. հոկտ. 27-ի նամակը, որով նամակն անհայտ է հեռու մնալ թոքախտավոր հիվանդներից և միաժամանակ հրավիրել բժշկական քննության (ԳԱԹ, Թֆ, № 624)։

7 Բժ. Զարգարյանին, հավանաբար, հոկտեմբերի 30-ին գրված նամակն անհայտ է։

8 Նկատի ունի, թերևս, Փիլ. Վարդազարյանի հոկտեմբերի 26-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 1025)։

206. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բորժում-Թիֆլիս

(էջ 353)
նոյեմբերի 5

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 61։ Տարեթիվը որոշվում է այս և նույն օրը Փիլ. Վարդազարյանին գրած նամակների բովանդակությամբ։

Տպագրվել է ՈւՀ1, 373-376:

1 Օլգա Թումանյանին ուղղված այս նամակը, որ գրված պետք է լիներ նոյեմբերի 3-ին կամ 4-ին Ախալցխայից (տե՛ս № 208 նամակը), անհայտ է։

2 Բժիշկ Ար. Զարգարյանը Բորժոմի թագավորական (Միխայիլ Նիկոլաևիչ Ռոմանովի) ամառանոցային պալատում հսկում էր թագաժառանգի առողջությանը (ԳԱԹ, Թֆ, № 624):