Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/639

Այս էջը հաստատված է

3 Ռ. (Ար.) Զարգարյանի համար կարդացել է նորավարտ «Սասունցի Դավիթը» (տե՛ս հաջորդ նամակը և № 2 ծանոթագրությունը)։

207. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

(էջ 355)

Նոյեմբերի 5

Ինքնագիրը (7 էջ) պահպանվում է ԳԱԹ, № 10 (ժգ)։ Տարեթիվը որոշվում է այս և նույն օրը Օլգա Թումանյանին ուղղված նամակների բովանդակությամբ։

Տպագրվել է ԵԺV, 242—244։

1 Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթագրությունը։

2 Ուրեմն, 1902 թ. նոյեմբերի սկզբներին «Սասունցի Դավիթ» պոեմը արդեն պատրաստ է եղել։

3 Նամակի ինքնագրի 7-րդ 8-րդ մաքուր էջերի վրա Փիլ. Վարդազարյանին նամակ է գրել նաև բժ. Ռուստեմ (Արիստակես) Զարգարյանը, որ բերվում է ստորև (առաջին անգամ տպագրվել է ԵԺV, 245)։

«Ինչպես տեսնում եք, Օհանեսը բավականին լավ տրամադրությամբ է ճանապարհ ընկնում։ Ես կարծում եմ, որ պալատի աղ ու հացն են այդպես ազդել, ուստի «Հինգշաբթի» գրական երեկույթը նշանակում եմ ինձ մոտ՝ պալատում։ Օհանեսը կգա, ձեզ էլ սպասում եմ հանդերձ Յուզիայի և Շանթի։ Լեզուների կարիք կա։ Սուս արեք, սկսել եմ հետաքրքրեցնել մեծերին մեր լեզվով և գրականությամբ, հենց այդ պատճառով էլ «Հինգշաբթին» այստեղ եմ ուզում սարքել։ Մանրամասն Օհանեսի մասին շուտով կգրեմ։

Բարևս իշխանուհուն և մերոնց բոլորին։

Քո Ռուստեմ»

208. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

(էջ 357)

Նոյեմբերի 8

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 62։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով և բովանդակությամբ։

Տպագրվել է ՈւՀ1, 374-375։

1 Նկատի ունի նոյեմբերի 3-ին կամ 4-ին Ախալցխայից և 5-ին Բորժոմից գրած նամակները (առաջինն անհայտ է)։

2 Այստեղ երկուսուկես տող հանված է (խմբ.):