222. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 371)
Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 10 (ժզ)։ Տարեթիվը, որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով և նամակի բովանդակությամբ։
Տպագրվել է Եժ V, 251—252։
1 Փիլ. Վարդազարյանից Աբասթումանում Թումանյանի ստացած վերջին նամակը հոկտեմբերի 26-ինն է (ԳԱԹ, Թֆ, № 1025), որը տեղ է հասել նույն ամսի մոտ 28-ին։ Դրանից հետո ստացվածներն անհայտ են։
2 Ա. Զարգարյանի այդ նամակն անհայտ է։
223. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլհս
(էջ 373)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 66։ Տարեթիվը որոշվում է փոստային կնիքով։ Տպագրվում է առաջին անգամ։
224. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
(էջ 373)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ցՅ, № 67։ Տարեթիվը որոշվում է Աբասթումանից գրված լինելու փաստով։ Տպագրվել է ՈւՀ 1, 376-377։
1 Նոյեմբերի կեսերից հետո բանաստեղծին Օլգա Թումանյանի գրած նամակներն անհայտ են։
2 Տե՛ս № 217 նամակի № 3 ծանոթագրությունը։
3 Խոսքը վերաբերում է բժիշկ Զարգարյանի կնոջը՝ Ժոզեֆինային (Յուզիա), որից ստացված նամակը, ինչպես և բանաստեղծի պատասխանը, անհայտ են։