Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/648

Այս էջը հաստատված է

226. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթաման-Թիֆլիս

(էջ 378)

Նոյեմբերի 27

Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 68։ Տարեթիվը որոշվում է նամակն Աբասթումանից գրված լինելու փաստով և բովանդակությամբ, օրը՝ մոտավորապես։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Նոյեմբերի կեսերից հետո Օլգա Թումանյանի գրած նամակներն անհայտ են։

2, 3 Եղբոր՝ Վահան Թումանյանի նամակը, ինչպես և բանաստեղծի պատասխանը (գրված պետք է լինի նոյեմբերի մոտ 25-27-ին), որն ուղարկված է Մանգլիս, անհայտ են։

4, 5 Կատակը վերաբերում է Վարյա Խանդամիրյանին գրած հոկտեմբերի 6-ի բացիկի նկարի՝ բանաստեղծի մեկնաբանությանը (տե՛ս № 204 նամակը և № 6 ծանոթագրությունը)։

6 Տե՛ս № 217 նամակի № 3 ծանոթագրությունը։

227. ՅՈԻՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿՈԻՆ

Աբասթուման-Մոսկվա

(էջ 380)

նոյեմբերի 26, 27

Ինքնագիրը (պակասավոր, սևագիր, 8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 46։ Նամակը սևագիր լինելու պատճառով չունի սովորական սկիզբտեղ է թողնված հետո լրացնելու համար։ Նույն տեղում է գտնվում ինքնագրի մի այլ զույգ թերթ, որտեղ արտագրված են աոանձին հատվածներ (մի մասը մաքրագիր) նամակի աոաջին սևագրությունից։ Հասցեատիրոջն ուղարկված ամբողջական ինքնագիրն անհայտ է, միայն վերջին մաքրագիր երկու էջը նամակագրի ստորագրությամբ պահպանվոմ է նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ներսես Շնորհալու անվան մատենադարանի վավերագրերի բաժնում, որտեղից պատճենը ստացվել է բանասեր Պիոն Հակոբյանի միջոցով։

Նամակը գրված է ի պատասխան Վեսելովսկու՝ 1902 թ. հոկտ. 4-ի նամակի (պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 1065ա), երբ վերջինս աշխատում էր իր «Русское влияние в современной армянской литературе» ուսումնասիրության վրա (1909, Մոսկվա)։ Կնոջը գրած հոկտ. 18-ի նամակով Թումանյանը խնդրել է իրեն ուղարկել «Очерки по истории