Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/649

Այս էջը հաստատված է

русской литературы» գիրքը, անկասկած՝ մեջբերումներ անելու, իր տպավորությունները ճշտելու համար։

Նախորդ հրատարակություններում ճիշտ չի որոշվել գրության ամիսը հոկտեմբեր՝ Վեսելովսկու հիշյալ նամակը բանաստեղծն ստացած պետք է լինի նույն ամսի մոտ 11-ին (տե՛ս 200 նամակի № 3 ծանոթագրությունը), իսկ պատասխանը սկսել է գրել հոկտ. վերջերին, Լեոյին ուղարկած նամակից հետո (Իսահակյանին ուղղած նոյեմբ. 9-ի նամակում գրված է. «Վեսելովսկուն պատասխան եմ գրում») և ավարտել է, թերևս, նոյեմբերի երրորդ տասնօրյակում։

Տպագրվել է ԹՔ. 96 և ապա՝ ԵԺ V, 232-236։

1 Նամակի ռուսերեն թարգմանության մեջ «Демон»-ի փոխարեն գրված է «Песнь про Купца Калашникова» (տե՛ս Юрий Веселовский, Русское влияние в современной армянской литературе, էջ 21):

2 Ռ<ուսաց> բանաստեղծները ուսահայոց բանաստեղծության մեջ հատվածը ունի հետևյալ տարբերակը. «Ռուսաց այդ բանաստեղծները միշտ ինձ ավելի հարազատ են թվացել քան թե մեր նշանավոր բանաստեղծները։ Մեր բանաստեղծները ընդհանրապես ապրել են խորթ ու հեռու մեր աշխարհքից, երգել են ուրիշից փոխառած սովորություններ, կյանք, աշխարհք, մինչդեռ ռուս նշանավոր բանաստեղծները ոգևորվել են մեր աշխարհքով, ներշնչվել են մեր աշխարհքով, երգել են մեր աշխարհքը»։ Այս հատվածի շարունակությունը սույն բնագրի Պատանեկան հասակում ~ չկա այժմ տողն է, որ բերված է վերջում։

3 Համեմատված է՝ Ռափ. Պատկանյանի ընտիր երկասիրությունները, խմբագրությամբ Գր. Խալաթյանի, հտ. I, Պ., 1893, էջ 19:

4 Ճշտված են ըստ՝ Սմբատ Շահազիզյան, Լևոնի վիշտը, ժամանակակից վեպք չորս գլուխ բաժանած և զանազան բանաստեղծություններ, Մ., 1865։ Այս օրինակները բերելուց հետո Թումանյանը գրել է. «Я хочу только показать, что с моей стороны отнюдь не является лишенным всякого основания самомнением, если я не признаю, чтобы наши поэты имели на меня влияние»» (Веселовский, նշված գիրքը, էջ 23):

5 «Измаил-Бей»-ից բերված հատվածը ճշտված է ըստ М. Ю. Лермонтов, Сочинения, СПб., 1891, էջ 127—128, «Демон»-ից բերված հատվածը՝ նույն հրատարակության, էջ 305։

6 Եվ մի շարք ~ նամակագրի ստորագրությունը տպագրվում է աոաջին անգամ, ստորև տրվում է այդ հատվածի սևագիր տարբերակը։

«Եվ մի շարք պոեմներով ու ոտանավորներով [ինչպես «Демон», «Мцыри», «Измаил-Бей»] երգում է Կովկասի սարերը, ժողովրդի սովորություններն ու լեգենդները։