Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/653

Այս էջը հաստատված է

232, 233. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 390)

Դեկտեմբերի երկրորդ կես

Ինքնագրերը (2 էջ) պահպանվում են ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (10, 11)։ Գրված են նույն կապույտ մատիտով, հավանաբար, նույն օրերին, երբ «Մուրճի» գլխավոր աշխատակիցներ էին Ավետիս Ահարոնյանը և Լևոն Սարգսյանը, որոնցից 1902 թ. Թումանյանն առաջարկ էր ստացել աշխատակցելու իրենց ամսագրին (տե՛ս № 168, 209 նամակները)։ Ամիսը դեկտեմբեր, որոշվում է Աբասթումանից բանաստեղծի վերադառնալու փաստով (տե՛ս № 231 նամակի № 4 ծանոթագրությունը)։ Հիշատակված Դավիթ Վարդազարյանի քրոջ ամուսինն է։

Տպագրվում են առաջին անգամ։

234. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 390)

Դեկտեմբերի երկրորդ կես

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (17)։ Ժամանակը որոշվում է բովանդակությամբ՝ մոտավորապես, 1902 թ. դեկտեմբերին Աբասթումանից վերադառնալուց հետո, երբ նախապատրաստում էին 1903 թ. ժողովածուն, Թումանյանը հույս ուներ նյութապես ապահովվել։ Մոլլա Նասր Էդդինի առակի իմաստը, ըստ երևույթին, կապ ունի Թումանյանի երկմտության հետ՝ կիրականանա՞ն սպասելիքները, թե ոչ։

Տպագրվել է ՈւՀ 2, 430։

235. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 391)

Դեկտեմբերի երկրորդ կես

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (5)։ Ժամանակը որոշվում է մոտավորապես։

Տպագրվում է առաջին անգամ։