կենտրոնացման մասին» հունիսի 12-ի «Բարձրագույն հրամանի» հրապարակումից հետո (ՄՇ, 1903, № 153, հուլիսի 19, ՄՃ, 1903, № 7, էջ 200)։ «…ուսումնարանների ժամանակ…» գրելով, Թումանյանը հիշեցնում է 1895 թ. դեկտեմբերին «Բարձրագույն հրամանով» հայ ծխական դպրոցների փակումը, որին հաջորդում է նաև պետական ուսումնական հաստատություններից հայոց լեզվի, գրականության, պատմության առարկաների՝ դասավանդման ծրագրերից հանելու գոլիցինյան հրամանը։
Ինչպես այդ կարգագրությունները, այնպես էլ 1903 թ. հունիսի 12-ի «Բարձրագույն հրամանը» Ռուսաստանի և, հատկապես, Կովկասի հայության ռուսականացման՝ ցարական կառավարության քաղաքականության արտահայտությունն էին։ Վերջին «Հրամանի» իրագործումը առաջացնում է խռովություններ Կովկասի հայաշատ վայրերում։ Ընդհանուր հուզումներն ու ցույցերը ոչ միայն ցարական պաշտոնյաների դեմ էին, այլև՝ առանց դիմադրության նրանց ենթարկվող հայ հոգևորականների։ Հոկտեմբերի 14-ին մահափորձ է կատարվել Կովկասի կառավարչապետ Գ. Ս. Գոլիցինի դեմ, որը թեպետ անհաջող է անցել, բայց նա շուտով հետ է կանչվել Պետերբուրգ։ Նրան ժամանակավոր փոխարինել է գեներալ-լեյտենանտ Մալաման՝ 1904 թ, նոյեմբերից, մինչև որ 1905 թ. մայիսին Թիֆլիս է ժամանել փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (այդ պաշտոնում մնացել է մինչև 1916 թվականը)։
Վախենալով հեղափոխության վերելքից՝ ցարական առավարությունը։ 1905 թ. մանիֆեստ է հրապարակում, որից հետո եկեղեցապատկան հողերը կրկին վերադարձվում են ըստ պատկանելույն։
4 Մ. Թումանյանի այդ նամակը չի պահպանվել։
251. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման-Դսեղ
(էջ 407)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 76։ Տարեթիվը, որոշվում է բովանդակությամբ:
Տպագրվում է առաջին անգամ։
1 Նկատի ունի իր՝ հուլիսի 30-ին գրած նամակը։
2 Խոսքը վերաբերում է Վարյա Խանդամիրյանից ստացած հուլիսի 23-ի բացիկին (ԳԱԹ, Թֆ, ց 3, № 165)։
3 № 243 նամակում նույնպես տեղեկություն կա Գևորգ Մելիքյանի դստեր մասին։
4 Խոսքը վերաբերում է Հեղինե Մելիք-Հայկազյանին։