5 Հուլիսի վերջերին Զարգարյանի գրած նամակը չի պահպանվել։
6 Ակնարկում է հրատարակութեան պատրաստվող 1903 թ. ժողովածուն։
7 1902 թ. հոկտեմբերի 21-ի նամակում Թումանյանը գրել է Պետերբուրգ ուղարկվելիք բանաստեղծությունների մասին (տե՛ս № 198 նամակի № 6 ծանոթագրությունը)։ Թե ո՞ր բանաստեղծությունն է արգելվել գրաքննության կողմից և որտե՞ղ է հայտնվել այդ մասին, պարզված չէ։
8 Խոսքը վերաբերում է կաթողիկոս Խրիմյան Հայրիկին, որին Թումանյանի գրած որևէ նամակ հայտնի չէ։
9 Շուշան Վարդազարյանին գրած կամ նրանից ստացած նամակները չեն պահպանվել։
10 Նկատի ունի Շանթի՝ հուլիսի 27-28-ին գրած նամակը (ՈւՀ 4, 376-377)։
11 Այստեղ 7 տող կրճատված է (խմբ.)։
12 Նկատի ունի Լևոն Խանաղյանին (մահվան մասին լուրը տե՛ս ՄՇ, 1903, № 160)։
13 Խոսքը վերաբերում է նշանավոր դերասանուհի Ազնիվ Հրաչյային։ Այս զրույցների ժամանակ է բանաստեղծը խորհուրդ տվել դերասանուհուն հուշեր գրել իր դերասանական գործունեության մասին և ինքն էլ գրի է առել Ազնիվ Հրաչյայի կենսագրության սկզբնական հատվածը (պահպանվում է Հրաչյայի կենսագրության՝ բանաստեղծի գրի առած 11 էջը. այդ մասին տե՛ս Բ. Հովակիմյան, Հովհ. Թումանյանը Հրաչյայի կենսագիր («Բանբեր Հայաստանի արխիվների», 1969, № 2)։ Հեղինակը ճիշտ չի նշել Թումանյանի և Ազնիվ Հրաչյայի Աբասթումանում գտնվելու ժամանակը․ ինչսպես երևում է այս նամակից, նրանք միասին հանգստացել են 1903 թ. ամռանը և ոչ թե 1902-ին։
Հրաչյայի «Իմ հիշողություններս» տպագրվել է «Անահիտ» հանդեսում (Փարիզ, 1909, № 1-2, էջ 12) և ապա՝ դարձյալ Փարիզում առանձին գրքով (1909)։ Գիրքը սկսվում է Թումանյանին նվիրված ձոնով (գրված 1904 թ.), որտեղ հեղինակը խոստովանում է. «Դուք խնդրեցիք և ստիպեցիք, որ գրեմ իմ հիշողություններս»։
14 Հիշատակված Օսանը Օլգա Թումանյանի ազգականուհի Օսաննա Գիրգիդյանն է, որի անունով, բայց զոքանչին ուղղած բանաստեղծի այդ օրվա նամակն անհայտ է։
15 Օլգա Թումանյանի այդ նամակն անհայտ է։