17-ի նամակը («գիրքն էլ, իհարկե, հետս կբերեմ» խոսքերը) և ժողովածուի տպագրության գրաքննչական թույլտվությունը՝ 1903, հոկտեմբերի 15։
4 Նամակի շարունակությունը չի պահպանվում։
261. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
(էջ 419)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 290: Տարեթիվը որոշվում է հայ եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին 1903 թ. հունիսի 12-ի «Բարձրագույն հրամանի» հիշատակությամբ։
Տպագրվել է ԵԺ V, 261-263։
1 Տե՛ս № 250 նամակի № 3 ծանոթագրությունը։
2 Նկատի ունի Լոռու Մարց գյուղի վարելահողերը և անտառները։
3 Խոսքը վերաբերում է Ա. Զարգարյանին պալատական բժշկի պաշտոնով կրկին Բորժոմ հրավիրելուն (ինչպես 1902 թ.)։
4,5 О. Թումանյանի և Մ. Թումանյանի այդ օրերի նամակները չեն պահպանվել։
262. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բորժում
(էջ 421)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 10 (9): Ժամանակը որոշվում է ըստ առաջին տողի, որտեղ հիշատակվում է «գրքի առաձին տպագրված թերթը» (նկատի ունի 1903 թ. ժողովածուի շարվածքի առաջին մամուլը), ըստ գրաքննչական թույլտվության պաշտոնական ստորագրության, գրքի բոլոր մամուլները տպագրված պատրաստ են եղել հոկտեմբերի 15–ին. ուրեմն՝ առաջին մամուլը կարող էր լինել սեպտեմբերին։
Ամառվա ամիսներին բժիշկ Զարգարյանը եղել էր Կիսլովոդսկում, իսկ Մ. Թումանյանին սեպտեմբերի 17-ին բանաստեղծի գրած նամակից պարզվում է, որ բժիշկը կրկին հրավիրվել է «…մեծ իշխանուհիների մոտ», այսինքն Բորժոմ՝ պալատական բժշկի պաշտոնով: Ուրեմն, նամակը կարող էր ուղարկված լինել Բորժոմ։
Տպագրվել է ՈւՀ 1, 378-379։
1 Հիշատակված Գեորգին՝ իշխան Գևորգի Միխայլովիչ Ռոմանովն է, որի պալատում բժշկի պաշտոն էր վարում Զարգարյանը։