Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/67

Այս էջը հաստատված է

եմ նրան, ես չեմ կարող, գոնե այս միջոցում, նրան պաշարել այդ խոսքերով, որոնք մի ժամանակ ինձ հարկավոր էին։ Գիտես, Անուշավան, նրա դրությունը. նա ատում է իրանց տանըցոնց, իսկ ինձ մոտ ապաստարան և հովանի չի գտնում, որպեսզի միանգամայն բացեիբաց մերժի նրանց։ Թող առայժմ վարագույրով ծածկենք այս կեղծ փայլով շպարած թշվառության պատկերը և ուրիշ բանից խոսանք։

«Նոր դարի» խմբագրությանը հայտնեցի քո պահանջը, պատասխանեցին, թե մենք պարտավոր չենք երկու անգամ ուղարկել №-ները։

Հրատարակչական ընկերությունից3 ստացել եմ քո Դարդելու «Ժամանակագրությունը»4, մոտս է, թե կուզես՝ ուղարկեմ։ Այս վերջին նիստին ընկերությունը որոշեց տարեկան 6 ռուբլի անդամավճար ստանալով, 5 ռուբլու դիրք տալ անդամին յուր ընտրությամբ. այս կարդացած կլինես լրագիրներում։

Բարխուդարյանցի 18 ռուբլին ուղարկելու համար կարծեմ ավելորդ է «շնորհակալություն» և ուրիշ խոսքեր ասելը, բայց ուզում եմ ուրիշ բան ասել5։ Դու չկարծես, թե քո նամակն ինձ առիթ տվեց քեզ գրելու այդ փողերը Մոսկվա ուղարկել, բոլորովին ոչ.— այո՛, ես չէի ուզում բոլորովին քեզ գրել այդպիսի բան, ի նկատի ունենալով քո սուղ միջոցը և գործիդ նորությունը, սակայն Բարխուդարյանի մի քանի նամակները, այստեղի բարեկամներիս սառնասրտությունը, այստեղի պարտատերերիս հարաժամ պահանջը, և մի քանի հանգամանքներ ստիպեցին ինձ քեզ այդ չափով նեղացնել։ Որովհետև շատ կերկարեր, եթե սրանից խոսայի, ուստի մի խոսքով հայտնեմ, որ տագնապն անցավ։ Մեր հայրենակից երիտասարդների գրած նամակներից երևում է, որ շատ են ոգևորված։ Պառավն յուր թանին թթու չի ասիլ։

«Մուրճի» սույն հունվարի №-ում, գրառության բաժնից դուրս, առանձին հոդվածով (որը, խմբագրի ասելով, առանձին հարգանքի նշան է «Մուրճի» կողմից) կրիտիկա կար