Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/671

Այս էջը հաստատված է

274. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Էջմիածին-Շուլավեր

(էջ 433)

Հունիսի 18, 19

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1364։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Էջմիածնում գտնվելու և ամսվա հիշատակությամբ (բացիկը կնիք չունի)։

Տպագրվում է առաջին անգամ։


275. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Էջմիածին-Շուլավեր

(էջ 433)

Հունիսի 21, 22

Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 84։ Գրված է փոստային կնիք չունեցող բացիկի վրա։ Ժամանակը որոշվում է կնոջը գրած հունիսի 18-ի նամակի «…Մանանդյանը շատ է Վարյայի չորս կողմն անում։ Այս մասին հետո կպատմեմ» խոսքերով. այսինքն, որ նախ (հունիսի 18-ին) բանաստեղծը նկատել է Մանանդյանի արտակարգ ուշադրությունը Վ. Խանդամիրյանի նկատմամբ, ապա իմանալով ամուսնության առաջարկի մասին՝ գա հայտնել է կնոջը։ Այնուհետև, 1904 թ. հունիսի 24-ին բանաստեղծը մի խմբի ընկերակցությամբ եղել է Անիում, որի տպավորությունների մատյանում գրի է առել. «Մենք փառքեր ունինք թաղված հողի յոակ…» քառատողը (ՍՀ 1, 211)։ Հենվելով հունիսի 18-ին Էջմիածնում և հունիսի 24-ին Անիում գտնվելու փաստերի վրա, կարելի է խնդրո առարկա երկտողի գրության մոտավոր օրը համարել հունիսի 21-ը կամ 22-ը, որից հետո բանաստեղծը մեկնել է Անի, ապա կրկին վերադարձել Էջմիածին, երկտողեր է ուղարկել կնոջը և դստերը Նվարդին (տե՛ս հաջորդ նամակները)։

Պահպանվում է նաև Խրիմյան Հայրիկի լուսանկարով մի փոստային բացիկ, որի վրա բանաստեղծը մակագրել է. «Անցած օրին օր չի հասնիլ, 21 հունիսի, 1904, Էջմիածին. Հ. Թումանյան» և ապա մյուս երեսին՝ «Հարգելի օրիորդ Հ. Մարկոսյանին, նախագահը»։ Այս բացիկի մակագրությունից երևում է, որ բանաստեղծը հունիսի 21-ին իսկապես եղել է Էջմիածնում և մասնակցել է ինչ-որ ուրախության կամ ժողովի, որի նախագահը (թամադան) եղել է ինքը։

Կնոջը ուղարկված բացիկի վրա այլ ձեռագրով գրված է. «Ազնիվ բանաստեղծ պ. Թումանյանին մեր հարգանքները, օրիորդները»։ Բանաստեղծը այս մակագրությամբ «մի հրավերքի մի խումբ օրիորդներից ծաղկեփունջ