Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/672

Այս էջը հաստատված է

է ստացել»։ Հնարավոր է, որ այդ նույն «Հրավերքի» ժամանակ էլ մակագրել է Խրիմյան Հայրիկի լուսանկարով բացիկը՝ հունիսի 21-ին և նույն օրը կամ 22-ին գրել է կնոջը հասցեագրված այս երկտողը։

Անի այցելողների տպավորությունների մատյանի 83-րդ էջում Արամ Դալլաքյան և Պետրոս Ղամբարյան ստորագրությամբ հունիսի 16-ին մակագրված է՝ «Եկի, տեսի ու ողբացի, հիշելով անցյալը, տեսնելով ներկան, սիրտս մորմոքված դառնում եմ արտասվալի աչքերով»։ Նույն տեղում Թումանյանի ձեռքով գրված է. «Ես էլ եկի, տեսի ու ողբացի այս դավթարի վրա»։ Հաջորդ՝ 84-րդ էջում Վարյա Խանդամիրյանի, Նունե Թայիրյանի, Մեծբայանի, Աթանասյանի ստորագրություններն են (ԹԹ, Մակագրությունների բաժին, № 528)։

Տպագրվում է առաջին անգամ։

276. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Էջմիածին-Շուլավեր

(էջ 433)

Հունիսի 22

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1365։ Թվագրված է 22/VI, 1904, ապա օրը փոխված՝ 25։ Դժվար է հաստատ որոշել՝ փոփոխությունն ինքնագիր է, թե ոչ. տրամաբանական է 22-ը, քանի որ գրված է Արարատյան դաշտից, ըստ երևույթին, Էջմիածնից (Նվարդին գրված հունիսի 24-ի երկտողը Անիից է)։

Տպագրվում է առաջին անգամ։

277. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Անի-Շուլավեր

(էջ 433)

Հունիսի 24

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1390։ Տարեթիվը որոշվում է Անիից ուղարկված լինելու փաստով։

Տպագրվում է առաջին անգամ։

278. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Շուլավեր

(էջ 434)

Հունիսի 26, 27

Ինքնագիրը պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1354։ Գրված է մատիտով, փոստային կնիք չունեցող բացիկի վրա, որի նկարազարդ էջում չորս տող