գրել էր «…իբրև մամուլի, գրականության սպասավորներ, ձեռք ենք մեկնում ցանկալի հյուրերին։ Այժմ կարող ենք ասել «Աշխատենք միասին»։
Աշխատենք միշտ, կանգ չառնենք, չմոռանանք» (ՄՇ, 1904, № 145)։
280. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլալվեր-Թիֆլիս
(էջ 435)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 11 (դ)։ Անթվակիր է. առաջին հրատարակության միջոցին ժամանակը որոշվել է՝ 1904, օգոստոս։ Այժմ ճշտվում է նամակի բովանդակությամբ, հատկապես ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ռուսական զորքերի պարտության հիշատակությամբ (տե՛ս ստորև, ծանոթագրություն № 3), ինչպես և հաջորդ նամակների համեմատությամբ։
Տպագրվել է ԵԺ V, 281-282։
1 Ակնարկվում է Փիլ․ Վարղազարյանի «Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան» հողվածը, որը հրատարակվել է առանձին գրքով՝ 1905 թ. Թիֆլիսում։
2 Մխիթար Տեր-Անդրեասյանի 1904 թ. հուլիսի նամակը և Թումանյանի պատասխանը չեն պահպանվել։
3 Խոսքը վերաբերում է ռուս-ճապոնական պատերազմին (սկսվել էր 1904 թ. հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը) և ռուսական զորքերի կրած պարտությանը հատկապես հուլիսի 23-ից հետո, երբ ճապոնացիները պաշարում են Պորտ-Արտուրը։ Այդ նշանակում է, որ Թումանյանը հուլիսի 27-ին կարող էր Շուլավերում արդեն կարդացած լինել «Մշակի» կիրակնօրյա համարը (հուլիսի 25-ի № 157-ը), որտեղ տպագրված էր «Պորտ-Արտուրի շտուրմը» վերնագրով թղթակցությունը ռուսական զորքերի պարտության մասին։
4 Նախորդ հրատարակության մեջ՝ երկուշաբթի, սխալ վերծանում է։
281. ՎԱՐՅԱ ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ (ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆԻՆ)
Շուլավեր-Ղարաքիլիսա
(էջ 436)
Ինքնագիրը Թումանյանի արխիվային ֆոնդերում չի պահպանվել։ «Ժամանակը որոշվում է բովանդակությամբ մոտավորապես՝ Անի այցելելու