Երևան, 1976, էջ 457)։ Հենվելով այս երկտողի վրա, կարելի է հավանական համարել հիշյալ պոեմի գրության 1904 թվականը։ Ըստ Ավ. Իսահակյանի՝ 1904 թ. նոյեմբերի 9-ի նամակի, այդ օրերին «Վերնատունը» լրիվ կազմով եղել է Թումանյանի տանը ճաշի (Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու, Երևան, 1979, հտ. VI, էջ 58), ուրեմն «Վերնատունը» կարող էր, եթե ոչ այդ օրը, գոնե այդ օրերին քննարկել Դեմիրճյանի «նոր պոեմը»։
Տպագրվել է ՈւՀ, 429։
289. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 449)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՓՎֆ, № 21 (4)։
Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես՝ «Վերնատան» հիշատակությամբ և ինքնագրով։ Տպագրվել է ՈւՀ 2, 431։
290. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 449)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎՖ, № 21։ Ժամանակը որոշվում է ինքնագրով, «Վերնատան» հիշատակությամբ (տե՛ս № 289 նամակի ծանոթագրությունը)։
Տպագրվել է ՈւՀ, 429։