Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/74

Այս էջը հաստատված է

Որովհետև խառնված եմ, չգիտեմ ինչ պետք է ուղարկեմ, միմիայն ուղարկում եմ առայժմ Դարդելու պատմությունը։ Անցյալ օրը տեսա Եգորին (Խարազյանց) ափսոս որ շատ կարճ ժամանակ ունեցանք իրար հետ խոսելու երկու տիեզերափչակ բանաստեղծներս։

«Չայնիկդ» ուզում եմ «Նոր դարին» տամ, ի՞նչ կասես2։ Շատ զվարճացանք մենք քո կոտրած չայնիկով, իսկ եթե սաղ էր եղել գուցե ծիծաղու մեռնեինք։

Գրքերը կամաց վերջանում են. 250 հատ է մնացել, բայց փողերը ավելի կամաց են գալիս։ Ինձ հավատացնում են, որ իմ գիրքը մեծ հաջողություն ունեցավ։

«Մուրճի» մարտի №-ում էլ մի փոքրիկ ոտանավոր ունեմ3։

Անցյալները «Երկչոտ մանուկը» վերնագրով մի ոտանավոր եմ գրել4, ես կարծում եմ, որ հաջողված է աչքի ընկնելու չափ. Օրիորդները (վարժուհիք և աշակերտուհիք) ինձ ասացին, որ «Ների՛ր, ով կույս» ոտանավորը երգում են5, իրանց ասելով, մի շատ դյուրեկան եղանակով։ Առհասարակ նրանք սիրային ոտանավորներս ավելի շատ են սիրում։ Չգիտեմ երկրորդ հատորը տպագրելը մտքումս դնեմ, թե ոտանավորներս ցրվեմ ամսագիրների մեջ. ի՞նչ կասես։ Այս երկու օրս Բաքու 40 հատ գիրք եմ ուղարկել։

Այսօր 8 ռուբլի ունեի, ասելն ամոթ չլինի, ուզում էի քեզ ուղարկեմ, մինչև 10 էլ աստված հասցնի, բայց, ինչպես իմանում եմ, աստված ավելի շուտ մի այբեջար[1] աղջիկ ուղարկեց, 8 ռուբլի էլ նրա բաժինքի վրա գործադրեցի։ Մուշեղն, էդ խոսացնիլ մի, Մուշեղ մի՛ ասիլ, մի կրակ ասա։ Առավոտյան տեղից վերկենալուն պես, երբոր նորեկ քրոջը ցույց տվին, մատը քրոջ քթին դրեց, մեզ ցույց տվեց ծիծաղելով ու համբուրեց. «Եվ ետես աստուած, զի բարի է…»6։

Այս երկու շաբաթ է, բացի կոնսիստորիայի պարապմունքը, որ անպիտան սեկրետարը հոգիս հանել է, այնքան

  1. Տգեղ։