Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/75

Այս էջը հաստատված է

անմիտ շրջաբերականներ է գրել տվել, շատ կողմնակի բաներ գրելուց կարում չեմ թղթի մտիկ անեմ, աչքերս ջրակալում են։ Ամբողջ 5 օր ճաշերից հետո անմիջապես գնում էի մի պարոնի մոտ, գաղտնի ինչ-որ դատաստանական գործ ուներ, ես թարգմանում էի, սևն անում, սպիտակն էլ գրում մինչև գիշերվան կեսը և դրա համար ստացա 3 ռուբլի, վերջին թերթը գրելիս մի տիրացու եկավ քեփը չաղ (Ներսիսյան դպրոցի 3-րդ դասարանումն էր ժամանակով), պատմեց, որ իրան այն օրվան ճաշվա ժամին 7 ռուբլի փող է ընկել, 2 ռուբլի գանձանակ, և մի կին էլ 5 ռուբլի բուռն է դրել։ Ի՞նչ ասեմ. այսուամենայնիվ, ես չեմ նախանձում, եթե ես համաձայնեմ, գուցե նույն եկեղեցում ես տերտեր էլ դառնամ, բայց խո մենակ…7:

Էջմիածնա նաչալնիկ պ. Խանաղովն այստեղ էր. անցյալ օրը տեսա հյուրանոցում, խոսացինք, մի գիրք ընծայեցի։ Երբ բաց արավ, տեսավ ոտանավորներ էին գրված, կարծես նեղացած բացականչեց. —Այս ձևի գրվածը չի հասկանում մարդ, չեք կարող ընհենց (արձակ էլի) գրել, և վայր դրեց, իսկ նրա եղբայրն ինձ պատմեց թե Միխայել Ֆադեիչի տանը իմ տաղարանը տեսել է, և հայտնեց, որ պարապ մարդի կարդալու բան է։

8Ադա, արի քեզ մի բան աս եմ, ամա ըստեղ ընդեղ պլտացնես ոչ, թաքուն ա։ Մի օր քու աղա Քալանթարովը ղոնախլղություն ա սարքըմ. Եսային ու շալվուրեցի Պռավանց Սիմոնն էլ են կանչած ըլըմ։ Դու մի ասիլ ախմախ (մենձ ախմախը խու դրա պապն էր) տանտերը գառն ա փուռը տվել աղիքնին կտտով լիքը, իստակել չի։ Սուփրին նստած վախտը Սիմոնը էս բանը նկատում ա, վեր ա ունում մի լավ կտոր, տռուզ, կտտով լիքը, դնում չանգալով Եսայու առաջին, էտ տնաշենն էլ, առանց աչքերը ղարաղուրեն կոխած[1], մի լողում[2] փթաթըմ ա ու լոռըցու իշտահով քշում, հենց կուլ տա… ուղարկում երկայնաբեղ, երկայնահասակ,

  1. Խառախուռա, նաև՝ անիմաստ, դատարկ, անպետք։
  2. Պատառ։