Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/82

Այս էջը հաստատված է

զգում, ամեն անգամ, երբ մայրս կամ տատս անդադար քեզանից ու երեխաներից, մանավանդ Մուշեղիցն էին խոսում. մի լավ բան ուտելիս իսկույն լացակումած մայրս ասում Է՝ քոռանամ ես, յարաբ Օլես էլ ուտում ա, էրնեկ ըստեղ ըլի մի քիչ ուտի։ Մի հով տեղ ման գալիս՝ յարաբ, երեխեքս էն շոգումը ինչ են անում. մի տեղ ման գալիս՝ էրնեկ երեխես (քեզ համար է ասում) էստեղ ըլի ման գա։ Մի խոսքով ես մնացել եմ ապշած։ Տերտերին2 ուղարկում էին, որ գա քեզ բերի, բայց ես գիտեմ, որ կուշանա, մինչև քո գալը ես էլ կգամ, այդ պատճառով չեմ թողնում, դարձյալ գրել է տալիս, որ գաք Շուլավեր։ Բերած չթերիս համար մայրս սաստիկ բարկացավ, թե ինչու եմ բերել և այլն։

Պառավանց Սիմոնը ապսպրել է, որ այսօր կամ վաղն ինձ հյուր է գալու։ Տերտերն այժմ էլ այստեղ չէ։ Ամեն օր որս եմ գնում. այսօր էլ մի վայրենի բադ եմ սպանել։ Մինչև այս ամսի վերջը նամակ գրիր. այնուհետև չգրես, որ ինձ չի հասնիլ։

Օլա ջան, իմ անունով եկած թե նամակ լինի՝ պահիր քեզ մոտ. միայն գրիր, թե որտեղից է։

Բարևիր մայրիկիդ, Թագոյին, Արտուշին և հարևաններին. համբուրիր Մուշեղին ու Աշխենիկին և գրիր, թե որտեղ է տերտերը3։

Բարևիր մեր Էլիսաբեթին, Հովսեփին, Արամին, Երվանդին ու Տիրուհուն, նաև Օսանին (օր. Գիրգիդյան)։

Շուտով մի երկար, շատ երկար նամակ գրիր, իմ առողջությունս վերականգնվել է զգալի կերպով։ Գրիր թե «Մուրճը» դուրս եկա՞վ, իմ «Խորհրդածություն»–ը կա՞, թե չէ4:

Դավիթը, Հակոբը և կամ մյուս ընկերներից կա՞ն այդտեղ, թե՞ չէ. թե կան՝ կիսաբերան բարև արա. դրանց այդ էլ շատ է… Բարևիր մեծ մորդ։

Օլա ջան, Գաբոյի հետ ուղարկում ենք ութ գաթա և երկու հատ խաչգաթա երեխանց համար. այն էլ հակառակին ասում է՝ մի շաբաթից հետո պիտի գնամ. աշխատում եմ՝ շուտով ուղարկել։