Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/84

Այս էջը հաստատված է

որ գալու է փեսի հետ։ Ս<արգիս> փեսեն դեռևս հիվանդ4 է, բայց զվարճանում ենք։ Բարևում են բոլորը, անունները որ գրեմ երկար կլինի, բայց Վառինկեն շատ է բարևում. քեզ այստեղ շատ է գովել։ Երեկ Ս. Սարգսից Ջալալօղլի գալու ժամանակ ձին քշած գալիս երկու ֆուրգոն հանկարծ իրար կողք ընկան, իսկ իմ ձին մեջտեղը. բարեբախտաբար ուրիշ վնաս չպատահեց, միայն շալվարս վերևից մինչև ներքև ճղվեցավ. այսօր Վառինկի մայրը շինեց։ Երեքշաբթի օրը Ներսիսյան դպրոցի որդեգիրներր իրանց ուսուցիչներով՝ 20— 25 հոգի, մեր գյուղն ինձ հյուր են գալու՝ մեր գյուղի հնությունները և ավերակները տեսնելու5։ Մայրս, քույրերս, և այլն, տատս, քեռիներս, կանայք, ազգականներս, մի խոսքով, որը հիշեմ, քեզ բարևում են։ Մայրս քեզ համար բաներ էր պատրաստել և սաստիկ սպասում էր. ես չգիտեմ, ո՞ր խալիչեն ջոկեմ 5—6 խալիչաներից, չգիտեի, ո՞րն այդտեղ ավելի կհավանեիք, բայց որովհետև մայրս ստիպում էր, որ առայժմ մեկը բերեմ մեր կարավաթի[1] առջև ոտներ ուստակը ձգելու, ես վերցրի փոքրը և ամենից կոտրը[2]։ Իսկ մեզ համար ուրիշ լավը դու հետո կջոկես գործածներից կամ նորը կգործեն, որի համար մայրս արդեն պատրաստություն է տեսնում. հրաշալի բան է լինելու։ Նույնպես մեզ համար մի կարպետ է գործելու Օսանի և Իսկուհու բաժինքի կարպետների նման. այնքան գեղեցիկ են, որ յուրաքանչյուրը արժե 5 խալիչա։ Իսկ պատից կպցնելու համար մայրս ձմեռը, երբոր ծախողները գան մեր գյուղերը, մի լավ ջեջիմ կառնի, կուղարկի։ …<անընթ.> յուղ են պատրաստել, <անընթ.>6 մի բեռը։ Մայրս մյուս տարի Զատկին պետք է գա Թիֆլիս՝ քեզ բերելու, այժմ էլ հույս ունի դեռ տեսնելու։ Ես այստեղ, Ջալալօղլի մեր Էլիսաբեթանց տանն եմ իջել։ Ֆուրգոն հարցրի գալու համար, ասացին որ շուտ կլինի, այնպես որ առաջիկա շաբաթ քեզ մոտ կլինեմ։ Գաբոյի հետ

  1. Անկողին։
  2. Էժանագին։