Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/85

Այս էջը հաստատված է

գաթա ու նամակ ուղարկեցինք, ստացա՞ք արդյոք։ Այսօր այստեղից շուտ էի գնալու, բայց փոշտը պետք է գա Թիֆլիսից ժամի 4-ին, սպասում եմ՝ տեսնեմ, գուցե քեզանից նամակ լինի։ Միշտ ձեր կենացը խմում ենք։ Ահա Վառինկեն սեղան է պատրաստում, դարձյալ կհիշի քեզ, Աղասին էլ է բարևում <անընթ.> (զահլես տարավ)։

Բարևիր տերտերին, մայրիկին, Թագոյին, Մոսոյին, Արտուշին, նույնպես քո մեծ մորը և Օսանին յուր մոր հետ։

Մի ամբողջ բարև տար, տուր մեր Էլիսաբեթին, խոխեքին բաժանի։

Մայրս ինձ համար մի ձեռք սպիտակեղեն կարեց այստեղ, որպեսզի հետս բերած շորերս չմաշեմ, կամ կեղտոտ եմ։ Ժամանակս շատ ուրախ է անց կենում սիրողների և բարեկամների շրջանում, եթե <անընթ.> կարոտը և <անընթ.> չլիներ, <դա> ինձ համար մի երջանիկ ժամանակամիջոց էր լինելու։ Այստեղից ուզում էի «Մուրճի» համար ոտանավոր և «Նոր դարի» համար հոդված ուղարկել, որովհետև հատկապես ուզել էին, բայց չեմ ուղարկում։

Սաստիկ ցնցեց ինձ և ազդեց քո նամակներիդ մի տեսակ տխուր բնավորությունը։ Ես օր առաջ կաշխատեմ քեզ հասնել, չնայելով որ ծնողներս ու բարեկամներս չեն թողնում ոչ մի կերպով, այստեղ մի քանիսը մինչև անգամ ուզում են բժշկից վկայական ստանալ, իբրև թե ես հիվանդ եմ և ուղարկել կոնսիստորիա, բայց ես չեմ ուզում։

Օլա ջան, նամակիս հետ ուղարկում եմ մի ռուբլի, եթե նամակդ գյուղումն էի ստացել, մի քանի ռուբլի կուղարկեի։ Հանգիստ կացիր, հոգիս, և ինձ սպասիր մինչև օգոստոսի 8-ը։ Համբուրիր Մուշեղին և Աշխենիկին։ Տերտերի վրա ջոկ նամակ էի գրելու, բայց այնքան կարճ է ժամանակը, որ չեմ կարողանում, գրությունից կնկատես։

Մնաս բարյավ,
Քո Հովհաննես