Թեև նախկին նամակումս գրել էի, թե մինչև ամսի 2-ը այդտեղ կլինեմ, բայց հակառակ իմ ցանկության չկարողացա ֆուրգոն գտնել Ջլալօղլուց Թիֆլիս եկող, որովհետև հնձի ժամանակ է, մանավանդ ես հեռու եմ Ջալալօղլուց և միշտ չեմ պատահում այնտեղ, որ իմանամ, թե երբ են գնում։ Արդեն որոշել ենք, և այս երկու օրս ձիով պետք է գամ Շուլավեր, այնտեղից դիլիժանսով1 Թիֆլիս, կիրակի օրը թե որ այդտեղ չեղա՝ Շուլավեր կլինեմ։ Կարծեմ տերտերին Էլ այնտեղ պիտի գտնեմ2, այսպես եմ լսում։ Վերջին պատվիրած (заказное) նամակս ուղարկելու օրը Ջալալօղլի մնացի մինչև իրիկուն, որովհետև փոստի օր էր, սպասում էի քեզանից նամակի, շատ ընկերներ էինք, նամակ չստացա և երեկոյան ճանապարհ ընկնելով, գիշերը ճանապարհորդեցինք՝ խիստ թրջվելով հողմախառն հորդ անձրևից։ Երկու, թե երեք օր մնացի Արդվի գյուղում՝ Հովվյանցների մոտ, չէին թողնում, հետո նրանք եկան հետս մեր տանը մի քանի ժամանակ մնալու, բայց նրանք մեր գյուղից մի օրից հետո վերադարձան իրանց գյուղը՝ Ներսիսյան ուսումնարանի որդեգիրների հետ. Ներսիսյան ուսումնարանի ուսուցիչ Հարությունյանը (Լորդ) և դաստիարակ Սպարապետյանը շատ ասացին, որ գնամ մոտները՝ Սանահին. խոստացա օձիքս ազատելու համար, բայց չեմ կարող գնալ։ Աշակերտները երկու օր մեզ մոտ մնացին3։ Որսս հաջող է լինում, արդեն մի դյուժինը լրացրի այսօր, մանր ճնճղուկներր չեմ հաշվում։ Մուշեղի նամակն այստեղ ահագին աղմուկ հանեց. մայրս որ տեսավ՝ արտասվեց ուրախությունից, այստեղ միշտ Մուշեղիցն են խոսում. Աշխենի անունը նոր են սովորում։ Ի դեպ, անցյալ գիշեր ես, մայրս և
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/86
Այս էջը հաստատված է
1891 թ., 7, <8> օգոստոսի, Դսեղ