Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/95

Այս էջը հաստատված է

մի գիշեր։ Մի կիսավեր դուքանում կամեցանք պատսպարվել սաստիկ ցրտի երեսից, բայց իզուր, ներսն առավել անտանելի էր, քան՝ դուրսը։

Խազեինը հարբած մռնչում էր դազգահի վերա, իսկ նրա ժամանակավոր ծառա ռուսը մեզ միշտ слушаю [1] պատասխանելով, որովհետև անդադար թեյ էինք պահանջում, պատմում էր թե ինչպես են հարսանիք արել նույն օրը յուր խազեինի քրոջն, ինչպես են հարբել հյուրերն և խազեինը, ինչպես են եկել պսակել, խաղացել, քեֆ արել և նորահարսն ու նորափեսան ձիու վրա նստած «поехали к чорту.»[2]: Դեռ նրա ձեռքիցը, կամ ավելի ճիշտ լեզվիցը, նոր էինք պրծել, որ զուռնաչիներն եկան և հայտնեցին, որ մեզ ուզում են քեֆ ցույց տան։ Նրանք էլ իրանց զուռնեն փչեցին և այսպես զուռնով էլ քեֆ արինք… Վերջապես սրանցից էլ ազատվեցանք, բայց ինչպես ազատվենք ցրտից, խազեինը զարթնեց և առաջարկեց, որ քնենք յուր դազգյահի վրա, որի վրա միս են կոտորում և այնքան յուղ կար, որ մի տարի հերիք էր մի ընտանիքի։ Ճարահատված ֆուրգոնում նստած անցկացրինք մինչև գիշերվան ժամի 12-ը. 12-ին դուրս եկանք, ցուրտը արդեն յուր բոլոր ուժով մեզ հուփ էր տալիս այդ ժամանակ, մեր ընկերներից մեկը խիստ ցավալի կերպով տնքում էր ցրտի ձեռքից, բայց նրա տնքոցը խլացնում էր գիշերվան սառնաշունչ քամին, որ սրի նման կտրատում էր մեր երեսն ու ձեռքերը, շրթունքներիցս արյուն եկան, իսկ մարմնով փայտից չէինք զանազանվում։ Թիֆլիսից դուրս գալիս ես մի բաշլուղ առա 2 ռուբլի 8 կոպեկով, եթե այդ բաշլուղը չէր եղել ես անշուշտ ցրտահար էի լինելու. այդ բաշլուղին եմ պարտական իմ երկու ականջով և վերջապես ամբողջ գլխովս, առավոտյան 5 ժամին հասանք Ռատևան1. այդտեղ ինձ պատահեցին վանքի և առաջնորդարանի ծառաներն ու իրանց մի քանի հայրենակիցները, այդ թշվառներն

  1. Լսում եմ։
  2. Մեկնել են գրողի ծոցը։