իրանց տկլոր ու կապտած մարմնով այն սոսկալի ցրտին մարդու սիրտ էին կտրատում, դու մի՛ ասիլ խեղճերը սոված են և միևնույն ժամանակ ոչ հաց ունեն, ոչ փող. ինձ տեսան թե չէ ուրախացան և 1 ռուբլի ուզեցին, ես տվի նրանց մի ռուբլի և տերտերի վրա մի փոքրիկ նամակ։ Այդ մի ռուբլին ստացիր կուզես, կտան տերտերին։ Շուշի զավոդում2 ես մի գիշեր դողացրի, առավոտան վեր կացանք տեսանք ձյուն է եկել, երկու ռոմ խմացրին, տաքացա, բայց սիրտս տակն ու վրա էր անում։ Վերջապես հասանք Ջալալօղլի։ Ես վեր եմ եկել մի ծանոթ երիտասարդի խանութում, բարեկամներիս ոչ մեկի մոտ չեմ գնացել, առավոտյան գուցե գնամ մեր գյուղը, կամ Ուզունլար, հետո մեր գյուղը։
Հիմի կասես, գործդ ինչ արիր, որ գյուղերն ես ընկնում. պատմեմ։ Այսօր մենակ ես գնացի պրիստավ իշխան Վաչնաձեի մոտ. այս մարդը յուր հանգուցյալ պապերիցն ավելի խելոք ու հանգիստ է. նա տեսնելով ինձ, իմ լայնեզրյան գլխարկը, ֆորմաս և վստահ եղանակը, որով ներկայացա իրան ու մի քանի ճռճռուն ֆրազներով հայտնեցի իմ անձնավորությունը, հարգանքով ընդունեց և հայտնեց յուր ցավակցությունը, որ այսպիսի ցրտերի ժամանակ ստիպված եմ ճանապարհորդել։ Մեր խոսակցությունն այնքան մտերմական դարձավ, որ ես սկսեցի նրան հանդիմանել, կակող-կակող ձեռք առա յուր դրության համար, որ փոխանակ հորս միջոցով ինձ իմացնելու, գրել է Թիֆլիսի պոլիցիային. նա սկսեց մեղադրել տանուտերին և ասաց,—«Այժմ կաշխատեմ քեզ տված նեղության համար լավություն անել. որ օրը կգա զինվորագրական ատյանր, ինքս կխնդրեմ, որ ամենից առաջ, նույնիսկ առաջին օրը, երբ կսկսվի ընտրությունը, քեզ չափեն (չափվելու համար եմ կանչված) և բոլորովին կպրծնես, իսկ եթե կուզես գնա գյուղը, բայց մինչև նոյեմբերի 6-ը արի, որ չափվես»։
Ուզում էի տերտերի վրա էլ նամակ գրեմ, բայց այս նամակը շատ է ծանր, ջոկ հետո կգրեմ։ Բարևիր տերտերին, տատիդ, Աշխենիկին, Արտուշին և Արշակին։ Բարևիր և