Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/97

Այս էջը հաստատված է

մերոնք բոլորին (Ելիսապետանց)։ Նույնպես և մեր հարևաններին բոլոր. Շուլավեր տանըցոնց նամակ գրելիս իմ կողմիցդ էլ բարև գրիր, գուցե Շուլավերով գամ։ Այստեղից նամակ կգրեմ Բադալին:

Քո Հովհաննես
36. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Դսեղ— Թիֆլիս
1891, XI/4, 7, Դսեղ
Օլա ջան,

Նախընթաց նամակս գրելու հետևյալ օրը գնացի Ելիսապետանց տունը վիզիտ. խեղճերը շատ ցավեցին, որ տեղները նեղվածք է եղել, և իրավ, ես էլ առաջուց գիտենալով, որ տունը վարձով տվել են, չուզեցի նեղություն պատճառել։ Այնտեղ սուրճ խմելուց հետո մեր քեռոնց տղերքը ինձ հրավիրեցին Օձուն, գնացի և երկու օր էլ մնացի այնտեղ, լավ ժամանակ անցկացրինք նրանց մոտ (Աբովյանցների). բոլորը բարևեցին, մանավանդ Անուշավանը, յուր կինն ու մայրը. երեկ ես եկա մեր գյուղը, իսկ տերտերը1 իմ գալն իմանալովս գնացել է Ջալալօղլի, ես էլ պետք է վաղը չէ մյուս օրը գնամ չափվելու2։

Մեր տանիցն (ես դեռ Թիֆլիսից նոր դուրս եկած ժամանակը) ուղարկել են մեղր ու կարագ և վեց ռուբլի փող լուսամուտների ապակի դնելու համար, եթե փողը քեզ են տվել, գործ դիր ինչի վրա կամենաս, ոտնամաններ գնիր կամ եթե ուրիշ պակաս բան ունես՝ այն. ես կգամ լուսամուտների ապակին կառնեմ։ Մայրս այնպես է կարծում, թե դու Շուլավեր ես, մեղր ու կարագն էլ Շուլավեր է ուղարկել։ Բավականին կարագ էլ կար այստեղ կծված, երբ հարցրի պատճառն, ասացին, որ մեզ համար են պատրաստել, որ ուղարկեին, բայց եկողներն ուշացել են և կարագն ամանում կծվել է։ Մայրս ասում է, որ մի մոթալ էլ բերեմ, իմ բերած